Մարտի 1»-ի գործը գտնվում է ՀՔԾ վարույթում, ՀՔԾ-ն արդեն տարածել է հաղորդագրություն, որից ավել բան ես ասել չեմ կարող: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով փաստին, որ «Մարտի 1»-ի գործով 10 անձանց սպանությունների գործով առաջին ձերբակալությունն է տեղի ունեցել. իսկ ձերբակալվածը ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանն է, ով կասկածվում է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ:
«Բայց նաեւ հավաստիացնում եմ, որ ՀՔԾ-ն եւ ԱԱԾ օպերատիվ մարմինները միմյանց հետ համագործակցելով իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ»,-ասաց Վանեցյանը:
Հարցին, թե եղած ինֆորմացիոն ու ապացուցողական բազան հնարավորություն տալի՞ս է, որ բոլոր 10 սպանությունները բացահայտվեն, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ես կանխատեսումներով չեմ կարող զբաղվել, կլինեն փաստեր, կլինեն բացահայտումներ, դրա մասին կտեղեկացվի»:
Հարցին, թե ԱԱԾ-ից անհետացած նյութերը արդյոք վերաբերում էին նաեւ «Մարտի 1»-ին եւ արդյոք այդ փաստով քրգործ հարուցվել է, նա պատասխանեց. «Քրեական գործ չի հարուցվել, որովհետեւ դա յուրահատկություններ պարունակոող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որեւէ կասկած որեւէ մեկի մոտ չմնա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը, կամ այդ անհետացման հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի:
Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանքն է տարվում ԱԱԾ տեսչական եւ ներքին անվտանգության վարչության կողմից, բայց կարծում եմ՝ առաջիկայում կավարտվի եւ կփոխանցվի քննչական մարմին, որը կորոշի գլխավոր դատախազը: Եվ քննչական մարմինը հետագայում պարզաբանումներ կտա»:
Վանեցյանը նաեւ հավելեց, որ իհարկե, գիտի, թե դրանք ինչ նյութեր են:
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00