ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2018-ին ծախսել է իր պահպանման համար պետությունից հատկացված միջոցների 97.95 տոկոսը` 19 մլրդ 522 մլն 217 հազար դրամ: ԱԱԾ-ն տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձրել է պետական բյուջե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի գործառույթների իրականացման համար 2018-ին պահպանման ծախսերով նախատեսվել է 20 մլրդ 372 մլն 956 հազար դրամ: Փաստացի ծախսը կազմել է 19 մլրդ 522 մլն 217 հազար դրամ: Այսինքն` ծախսվել է շուրջ 97.95 տոկոսը: Նախորդ տարի Հայաստանի ԱԱԾ-ի պահպանման ծախսերից տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձվել է պետական բյուջե»,-ներկայացրեց Վանեցյանը:
Ընթացիկ ծախսերը կազմել են շուրջ 18 մլրդ 671 մլն դրամ կամ 98.25 տոկոսը, որից միայն աշխատանքի վարձատրությունը կազմել է 15 մլրդ 548 մլն 446 հազ դրամ, որը կազմում է ընթացիկ ծախսերի շուրջ 82.89 տոկոսը: Մնացած 3 մլրդ 123 մլն 202 հազար դրամի շրջանակում իրականացվել են շարունակական ծախսերը` ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման համար: Այսինքն՝ փաստացի ծախսը շուրջ 17.11 տոկոս է:
Ոչ ֆինանսական ակտիվերի գծով ծախսերը կազմել են շուրջ 805 մլն 506 հազար դրամ կամ նախատեսվածի 92.22 տոկոսը:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56