Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 4-ին Աթենքում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Յորգոս Կատրուգալոսի հետ։
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը և Յորգոս Կատրուգալոսը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը առկա մեծ ներուժի հիման վրա խորացնելու ավանդական կապերը և համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
«Արտգործնախարարներ Մնացականյանը և Կատրուգալոսը գոհունակությամբ ընդգծեցին, որ համագործակցության նոր՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակը քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում հարաբերությունների արդյունավետ զարգացման և խորացման նոր հեռանկարներ է բացում։
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ կառույցի և անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ամուր իրավական հենքի։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում համագործակցության հեռանկարների շուրջ՝ ուղղված տվյալ ձևաչափերի ընձեռած հնարավորությունների լավագույնս օգտագործմանը:
Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձ կատարեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք օրակարգային հարցերի»,-ասված է հաղորդագրության մեջ։
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03