Փյունիկ ակումբի սեփականատեր, ռուսաստանցի մեծահարուստ Արթուր Սողոմոնյանն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում աղմկոտ հայտարարություններ է արել, անուղղակի թիրախավորելով ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ Հայաստանի չեմպիոն դարձած Արարատ-Արմենիա ակումբի սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին:
Արթուր Սողոմոնյանը հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի 2018-19 թվականների առաջնությունը թեեւ ներշնչում էր ամենահետաքրքիրներից մեկը լինելու հույս, այդուհանդերձ ավարտվեց վատ տպավորությամբ, եւ կրկնվեց 2008 թվականի պատմությունը՝ «երբ չեմպիոնը նույնպես որոշվեց ոչ թե խաղադաշտում, այլ ետկուլիսային ինտրիգների և մրցավարական անօրինականության արդյունքում: Այս ամենը մեծ վրդովմունք առաջացրեց ոչ միայն մեզ մոտ, այլև Հայաստանի ողջ ֆուտբոլային հասարակության շրջանում: 11 տարվա ընթացքում շատ քիչ բան է փոխվել: Ամենայն հավանականությամբ, նույն գործող դեմքերն են, ամենաքիչը չեմպոնների թիմի նույն մարզիչը. կոնկրետ ինձ մոտ դա մեծ հիասթափություն առաջացրեց», ասում է Արթուր Սողոմոնյանը:
2008 թվականին Հայաստանի չեմպիոն դարձավ Փյունիկը, ոսկե խաղում հաղթելով Արարատին: Այդ առաջնությունն իսկապես աղմկոտ ստացվեց, այդ թվում ոսկե խաղի կազմակերպումը: Փյունիկի սեփականատերը Ռուբեն Հայրապետյանն էր, որը նաեւ ֆեդերացիայի նախագահն էր: Իսկ Փյունիկ ակումբի մարզիչը 2008 թվականին, ինչի մասին ակնարկում է Սողոմոնյանը, Հայաստանի 2018-19 առաջնության հաղթող Արարատ-Արմենիայի մարզիչ Վարդան Մինասյանն է:
Պարզ է, թե ինչ է ակնարկում Արթուր Սողոմոնյանը, մատնանշելով, որ նույն մարզիչն է թե 2008-ի Փյունիկի, թե ներկայիս Արարատ-Արմենիայի դեպքում:
Արարատ Արմենիան նախկին Ավան-ակադեմիա թիմն է, որը մեկ տարի առաջ ձեռք բերեց միլիարդատեր Սամվել Կարապետյանը, վերանվանելով այն Արարատ-Արմենիա: Առաջին իսկ տարում ակումբը փաստորեն դարձավ Հայաստանի չեմպիոն, ինչում մեծ դեր ունեցավ Լոռի-Փյունիկ հանդիպման մրցավարը: Առաջատարը Փյունիկն էր, եւ եթե վերջին երկու խաղում միավոր չկորցներ, դառնում էր չեմպիոն: Լոռիի խաղը Փյունիկի համար նախավերջինն էր: Այն ավարտվեց 2:2, իսկ մրցավարը խաղավերջում չնշանակեց ակնառու 11 մետրանոցը, որն իրացնելու դեպքում Փյունիկը կունենար հաղթելու շանս: Բայց մրցավարը «շանս տվեց» Արարատ-Արմենիային, որն օգտագործեց այն եւ դարձավ չեմպիոն, հաղթելով մնացած խաղերը:
Փյունիկի սեփականատերը կասկածում է, որ մրցավարի սխալը դիտավորություն է:
Արթուր Սողոմոնյանը հայտարարում է, որ հայկական ֆուտբոլում ղեկավարությունը փոխվել է, ֆեդերացիայի նախագահը փոխվել է, սակայն իրավիճակը չի փոխվել, քանի որ միայն ղեկավարության փոփոխությունը քիչ է, եթե միջին օղակները մնում են նույնը:
Սողոմոնյանը նաեւ հարց է տալիս, թե ինչպե՞ս է փաստացի Ռուսաստանի առաջնությունից Երեւան տեղափոխված եւ ընդամենը մեկ առաջնության մասնակցած թիմը ստանում երեք տարի Հայաստանի առաջնությունում խաղալու փաստաթուղթ ու եվրագավաթների մասնակցելու լիցենզիա: Խոսքն իհարկե դարձյալ Սամվել Կարապետյանի կողմը նետված քար է: Եթե Արարատ-Արմենիան չստանար լիցենզիա, ապա Չեմպիոնների Լիգայի իրավունք կունենար երկրորդ տեղում գտնվող Փյունիկը:
Արթուր Սողոմոնյանը հայտարարում է, որ առկա իրավիճակի պատճառով ինքը սառեցրել է ֆուտբոլային մի շարք ներդրումային ծրագրեր, սակայն նաեւ նշում է, որ շարունակելու է ակումբը զարգացնելու եւ Հայաստանում լավագույնը դարձնելու ծրագիրը, այդ թվում ակնկալելով, որ իշխանությունը կաջակցի Երեւանում Փյունիկի նոր մարզադաշտ եւ բազա կառուցելու տարածքի հարցում:
Արթուր Սողոմոնյանի հարցազրույցը ահազանգ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարության համար: Միաժամանակ, այստեղ ակնառու է հայկական ֆուտբոլում ներգրավված խոշոր կապիտալի կրողների, այդ թվում ռուսաստանյան մեծահարուստների շահերի բախումը: Մեծ հաշվով, դա անխուսափելի է, իսկ ֆեդերացիայի խնդիրը՝ շահերի այդ բախումը բերել կանոնակարգված հարաբերության եւ արդար մրցակցության դաշտ:
Ֆեդերացիայի նոր ղեկավարությունը Լոռի-Փյունիկ սկանդալային խաղից, նաեւ գավաթի կիսաեզրափակիչ Լոռի-Բանանց պատասխան խաղից հետո, որը եւս սկանդալային ստացվեց, եւ Բանանցի ռուսաստանահայ մեծահարուստ սեփականատերը թիմը հանեց խաղից անցանկալի մրցավարական կազմի պատճառով, հայտարարել է, որ հնարավոր չէ առաջնության կեսից ստանձնել ֆուտբոլային կառավարումն ու մի քանի ամսում լուծել բոլոր հարցերը, հաղթահարել, չեզոքացնել ռիսկերը:
Ավելին, գավաթի եզրափակչի եւ առաջնության վերջին խաղերի համար հրավիրվեցին արտասահմանցի մրցավարներ, դիտավորության ռիսկերը չեզոքացնելու նպատակով:
Այն, որ Հայաստանում իշխող նախկին համակարգի տրամաբանությունը անխուսափելի էր դարձնում համակարգային արատավոր երեւույթների ներթափանցումը նաեւ ֆուտբոլ, կասկածից վեր է: Միաժամանակ անկասկած է, որ ֆուտբոլային նոր տնտեսություն եւ համակարգ ձեւավորելը պահանջում է ժամանակ: Առավել եւս այնպիսի բարդության պայմաններում, ինչպիսին Հայաստանի «շուկայի» փոքրությունն է, որտեղ ֆուտբոլային տնտեսության մի շարք կանոններ ուղղակի անհնարին են, եւ մեծ կախվածություն կա ակումբների սեփականատերերի կամքից:
Ֆեդերացիայի ղեկավարությանը սպասում է իսկապես բարդ աշխատանք, որը սակայն պետք է լինի հնարավորինս ներառական՝ ռիսկերը վերահսկելու համար; Դրանում էական նշանակություն կարող է եւ պետք է ունենա փորձագիտական բարձրակարգ դասի, ինչ որ իմաստով «ինդուստրիայի» ձեւավորումը, որը կնպաստի ֆուտբոլային տնտեսությունը մտածողության հիմքից փոխելու գործին, ինչը թերեւս ամենաառանցքայինն է:
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02