Գլոբալ առեւտուրը դադարել է համաշխարհային տնտեսության անվիճելի շարժիչ լինել, առեւտրային պատերազմներ են ընթանում, աճում է ուղիղ եւ թաքնված պրոտեկցիոնիզմի մակարդակը: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Ըստ էության գլոբալ առեւտուրը դադարել է համաշխարհային տնտեսության անվիճելի շարժիչ լինել, իսկ նոր շարժիչը, որի դերը պետք է կատարեին գերժամանակակից տեխնոլոգիաները, դեռեւս կարգավորման գործընթացում է եւ ամբողջ հզորությամբ չի աշխատում: Ավելին՝ համաշխարհային տնտեսությունը թեւակոխել է առեւտրային պատերազմների եւ ուղիղ եւ թաքնված պրոտեկցիոնիզմի աճող մակարդակի շրջան», - ասել է Պուտինը: Վկայակոչելով Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ-ի տվյալները, նա նշել է, որ եթե մինչ 2008-2009 թվականների ճգնաժամը ապրանքի եւ ծառայությունների համաշխարհային առեւտրի շրջանառության հարաբերակցությունը համաշխարհային ՀՆԱ-ի նկատմամբ անընդհատ աճում էր, այդ ժամանակահատվածից հետո միտումը փոխվել է: «Նման աճ այլեւս չկա, դա փաստ է: 2008-ին համաշխարհային առեւտրի նկատմամբ համաշխարհային ՀՆԱ-ի հարաբերակցությունը այդպես էլ չվերականգնվեց», - ասել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով՝ չնայած համաշխարհային տնտեսության ֆորմալ աճին, միջազգային առեւտրային հարաբերությունների ներկայիս մոդելը ճգնաժամում է: «Վերջին շրջանում համաշխարհային տնտեսության աճը ֆորմալ առումով բնութագրվում է դրական նշանակություններով...2011-2018 թվականներին տարեկան աճը միջինում 2.8 տոկոս էր, վերջին տարիներին 3 տոկոսից մի փոքր ավել է: Բայց, մեր կարծիքով, նաեւ պետությունների առաջնորդները, մենք բոլորս պետք է անկեղծորեն ընդունենք՝ չնայած հիշատակված աճին, միջազգային տնտեսական հարաբերությունների գոյություն ունեցող մոդելը, ցավոք, այնուամենայնիվ ճգնաժամի մեջ է: Այն, այս աճը եւ այս ճգնաժամը, համապարփակ բնույթ է կրում, վերջին բոլոր տասնամյակներին այստեղ խնդիրները կուտակվում են ու բազմապատկվում: Դրանք ավելի լուրջ են ու մասշտաբային, քան նախկինում թվում էր»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ սառը պատերազմի ավարտից եւ գլոբալիզացիայի գործընթացում նոր շուկաների մտնելուց հետո համաշխարհային տնտեսության ճարտարապետությունն արմատապես փոխվել է: Եվրաատլանտյան մոդելը սկսել է հավակնել ունիվերսալ դերի: Գլոբալիզացիայի ստեղծված մոդելի գլխավոր դրայվերն է դարձել համաշխարհային առեւտուրը: 1991-ից 2007 թվականը դրա աճը համաշխարհային ՀՆԱ տեմպերը ավելի քան 2 անգամ գերազանցել է նոր շուկաներ բացվելու հետեւանքով: «Բայց պատմական չափանիշներով պարզվեց, որ այս ժամանակահատվածը համեմատաբար կարճատեւ էր: Հաջորդեց 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամը, որը ոչ միայն սրեց, մակերեւույթ բարձրացրեց անհավասարակշռություններն ու անհամամասնությունները, այլ նաեւ ցույց տվեց, որ գլոբալ աճի մեխանիզմ սկսում է խափանումներ տալ»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ այդ ժամանակ չբավականացրեց համարձակությունը, որպեսզի պարզեին, թե որն է հարցը, գերիշխում էր պարզեցված մոտեցումը. գլոբալ զարգացման մոդելն ինքնին միանգամայն գործունակ է, հարկավոր չէ, ըստ էության, ոչ մի բան փոխել, բավական է վերացնել ախտանշանները եւ մասամբ համակարգել համաշխարհային տնտեսության ու ֆինանսների կանոնները, եւ ամեն ինչ նորմալ կլինի: Նրա տեսակետով՝ համաշխարհային տնտեսական համակարգը երբեք չի լինի հավասարակշռված, եթե արդարացի չլինի:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56