ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Համաշխարհային բանկի ֆինանսների, մրցունակության և նորարարության գլոբալ դեպարտամենտի տնօրեն Ալֆոնսո Գարսիա Մորային, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Մարիալիզա Մոտտային, Համաշխարհային բանկի առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար Կարեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում են նախարարությունից:
Հանդիպման ընթացքում նախարարը, ներկայացնելով նորաստեղծ նախարարության առաջնահերթությունները, կարևորել է Հայաստանում ազգային վենչուրային ֆոնդ ստեղծելու նախաձեռնությունը, որը գործելու է հանրային և մասնավոր գործընկերության սկզբունքով (PPP)։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Սիլիկոնյան հովտում իր ունեցած հանդիպումների ընթացքում այս նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, այդ թվում՝ հայ մասնագետների ու հայկական ծագման ընկերությունների շրջանակում։
ՀԲ ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում ինժեներական գիտության բարձր մակարդակը և այս ներուժը լավագույնս օգտագործելու՝ նորաստեղծ նախարարության նպատակները:
Կարևորվել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, «Ինժեներական քաղաքի», կիբերանվտանգության և նորարարության աջակցման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև քննարկվել են ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված, թվային տնտեսության ուղղությամբ հնարավոր համագործակցության ուղղությունները։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01