Դուք բերել եք հին Հարկային օրենսգրքի կոսմետիկ փոփոխություն, սա նոր փիլիսոփայություն, նոր Հարկային օրենսգիրք չի ենթադրում: Այս մասին այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:
«Չի կարող վարչարարություն չփոփոխելը բերել ՀՕ որակի փոփոխության: Որտե՞ղ են այդ մոտեցումները, սկզբունքները, որտե՞ղ է ձեր տեսլականը նոր Հարկային օրենսգրքի կարևորագույն տնտեսական գործիքի մասին, չկան: Սրանք ուղղակի կոսմետիկ, դրույքաչափային փոփոխություններ են: Ասում եք՝ ինչու առաջարկություններ չեք ներկայացրել, ԼՀԿ-ն առաջարկություններ ներկայացրել է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Ամբողջ ՀՕ-ի մասով կարող էին շատ առաջարկներ լինել, դա արդեն նշանակում էր գրել նոր ՀՕ»,- նշեց Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՀՕ առաջարկվող փոփոխություններին, քանի որ դրանք արհեստական են: Ըստ նրա՝ պետք է բերել նոր Հարկային օրենսգիրք՝ նոր փիլիսոփայությամբ, նոր մոտեցումներով, պարզեցված և հասկանալի տնտեսվարողների համար, որպեսզի բացասական սպասումներ չառաջանան տնտեսությունում:
«Դեմ ենք քվեարկում, որ Երևանում միկրոբիզնեսը մինչև 24 մլն բացառության տեսքով հանվել է, որի մասին չի խոսացվել: Սա ամենամեծ հատվածն է կազմելու միկրոբիզնեսի: Վառելիքի ակցիզային դրույքաչափերի բարձրացմանն ենք դեմ, որովհետև դա ունի մուլտիպլիկատիվ էֆեկտ և հետագայում դրա անդրադարձը այլ ինքնարժեքների մեջ ներառվելով՝ ունենալու է թանկացման ազդեցություն»,- ասաց Մանե Թանդիլյանը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32