ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել է, որ 17-ամյա պատանին դանակահարվել է ոչ թե Օպերային հարող տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիայի, այլ՝ Նորքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 22:45-ին, «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 1998թ սեպտեմբեր ամսին ծնված մի պատանի:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Պատանին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ։ Վերջինս վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ հուլիսի 30-ին մասնակցել է Ազատության հրապարակում մեկնարկած բողոքի ակցիային, ապա դրան հաջորդած երթին և, հասնելով Ֆրանսիական հրապարակ, ցուցարարների միջև տեղի է ունեցել բախում, որի ժամանակ էլ գոտկային հատվածում ցավ է զգացել։
Քրեական գործով ձեռնարկվել են բազմածավալ քննչական գործողություններ՝ տուժողի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում, բավարար արացույցներ են ձեռք բերվել, որ իրականում պատանին դանակահարվել է ոչ թե բողոքի ակցիայի ժամանակ, այլ՝ բոլորովին այլ վայրում՝ Նորքում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի և նախկինում համապատասխան բուժհաստատությունում ստացել է բուժում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47