«Ժամանակ» թերթը գրում է. «Համացանցում տեղեկություն եւ կադրեր են տարածվել Ախալքալաքում տեղի հայ բնակչության եւ ոստիկանների միջեւ լարված միջադեպից: Ըստ տարածված տեղեկությունների, ոստիկաններն անհամաչափ բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ: Միաժամանակ գրվում է, որ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլիստի, իսկ անցնող վարորդներից մեկը փորձել է նրանցից հետաքրքրվել, թե ինչ է պատահել: Ոստիկանները ասել են, որ նա շարունակի ճանապարհը, սակայն վարորդը շարունակել է հարցնել, թե ինչ է պատահել: Առաջացել է վեճ, որը հանգեցրել է բախման: Տեղի ունեցածն առայժմ ընդհանուր առմամբ հայտնի է այդ մանրամասներով: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնական բացատրություն այս պահին գոնե չի ներկայացրել: Սակայն, արդեն կա աղմուկը, եւ այն որոշակի թափ արդեն հավաքել է եւ կծավալվի տեղեկատվական տիրույթում, ակնհայտորեն աշխատելով հայ-վրացական հարաբերության դեմ: Եվ դա մի բավական հատկանշական պահի, երբ Հայաստանը ՄԱԿ-ում փաստացի առաջին անգամ դեմ չի քվեարկել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ վրացական բանաձեւին՝ տեղահանված վրացիների վերադարձի մասին: Հայաստանն այդօրինակ բանաձեւին միշտ քվեարկել է դեմ: Դա իհարկե ունի երկու պատճառ: Մեկը բնականաբար Ռուսաստանն է, եւ գուցե գլխավորը: Եվ այստեղ գործնականում առավել կարեւոր է շեշտադրումը հայ-վրացական հարաբերության վրա, հաշվի առնելով դրա ռազմա-քաղաքական կարեւորության, եւ այդ կարեւորության անընդհատ աճի հանգամանքը: Այդ իմաստով, հունիսի 4-ին ՄԱԿ-ում կատարած քվեարկությամբ Հայաստանը կարեւոր ժեստ է արել, եւ ոչ թե Վրաստանի ուղղությամբ, այլ ընդհանրապես ռեգիոնալ անվտանգության տրամաբանության մեջ կարեւոր ժեստ: Միեւնույն ժամանակ, այդ ժեստը առաջին հերթին պետք է գնահատի Վրաստանը, ընդ որում իր անվտանգային միջավայրի ամբողջական գնահատման համատեքստում: Որովհետեւ այդ միջավայրում Հայաստանն ունի առանցքային դեր եւ նշանակություն: Հայկական ռեգիոնալ գործոնը, այդ թվում նաեւ ջավախքահայությունը, Թբիլիսին չպետք է դիտարկի անվտանգային ռիսկ, այլ հակառակը՝ անվտանգային կարեւոր բաղադրիչ: Պարզապես, այստեղ հույժ կարեւոր է փոխադարձ վստահության կայուն միջավայրի ձեւավորումը, ինչը սակայն չի ստացվում ակնհայտորեն: Որոնք են պատճառները, թե Երեւանը, թե Թբիլիսին թերեւս պետք է ուսումնասիրեն խորությամբ: Սակայն աներկբա է, որ Հայաստանի աննախադեպ քվեարկությունից հետո Ախալքալաքում տեղի է ունենում եւ համացանցային տարածում ստանում մի իրադարձություն, որը ամենեւին չի բխում թե Հայաստանի, թե Վրաստանի շահից ու անվտանգությունից: Դա հարվա՞ծ է Հայաստանի քվեարկությանը: Որտեղի՞ց է հարվածը, կամ ու՞մ ձեռքով կամ մտքով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56