Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակչության և անչափահասների շրջանում պարբերաբար բացատրական աշխատանքներ են տարվում արհեստական ջրավազաններում լողալու դեպքերը բացառելու նպատակով: Զեկուցվել է, որ ջրավազանների հարակից տարածքներում տեղադրված են նաև համապատասխան իրազեկող ցուցանակներ և արգելող նշաններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունն ու տարվող աշխատանքները:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից շարունակվել է վերահսկողությունը՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման պայմանների նկատմամբ։ Մայրաքաղաքի 5 վարչական շրջանների 41 մանկապարտեզներում անցկացված ստուգման արդյունքում խախտման դեպք չի արձանագրվել:
Բնապահպանության վարչությունից զեկուցել են, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման և մասնավոր տարածքներում շարունակվում է ծառերի և թփերի բուժումը: Զուգահեռ ընթանում են նաև կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման աշխատանքներ։ Հասարակական կազմակերպությունների և բնապահպանների հետ համատեղ ըստ ժամանակացույցի իրականացվում է նաև չոր և անկման վտանգ ներկայացնող ծառերի էտը: Ձեռնարկվում են նաև անհրաժեշտ միջոցներ՝ մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի աշխատանքին, լուսացույցների և ճանապարհային նշանների տեսանելիությանը, ինչպես նաև զբոսաշրջային ավտոբուսների երթևեկությանը խանգարող ծառերի ճյուղերն էտելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47