Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի եւ Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելի հետ: Միտրոպոլիտ Պավելը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով եւ, առաջիկա օրերին լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրը, կծանոթանա Հայոց Եկեղեցու կյանքին, կրթական ու սոցիալական ծրագրերին, ինչպես նաեւ կայցելի տարբեր վանքեր ու պատմական վայրեր:
Հանդիպմանը ներկա էր Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը:
Ուրախություն հայտնելով Մինսկի եւ Զասլավի միտրոպոլիտ Պավելի Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ այն ոչ միայն անձնական բարեկամական ու ջերմ կապերի վերահաստատումն է, այլեւ միտված է նպաստելու Եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունների եւ գործակցության առավել զորացմանը: Նորին Սրբությունը վերհիշեց Մոսկվայի հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում միտրոպոլիտի եւ իր ուսումնառության տարիները, անցած հոգեւոր ծառայության ուղին:
Վեհափառ Հայրապետը կարեւորեց նման այցելությունները` անդրադառնալով նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ ունեցած պարբերական հանդիպումներին, որոնց ընթացքում քննարկվում են Եկեղեցիների առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները:
Իր հերթին Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ Պավել միտրոպոլիտը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, հաստատեց, որ երկար ժամանակ է, ինչ ցանկանում է այցելել Հայաստան: Միտրոպոլիտը նաեւ նշեց, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի եւ Հայոց Եկեղեցու անցած դժվարին ու հերոսական պատմական ուղուն եւ իր ծառայության տարբեր վայրերում մշտապես առնչվել է Հայոց Եկեղեցու կառույցների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբազնությունը Հայոց Հովվապետին ներկայացրեց նաեւ Բելառուսում Ուղղափառ Եկեղեցու գործունեությունն ու հոգեւոր կյանքի ներկայիս կացությունը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւս անդրադարձ կատարեց Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայոց Եկեղեցու ջանքերին եկեղեցական կառույցների վերականգնման, հոգեւորականների պատրաստության եւ եկեղեցաշինության ոլորտներում: Մասնավորապես խոսվեց Միածնաէջ Մայր տաՃարի ամրակայման եւ վերանորոգության աշխատանքների մասին:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը հոգեւոր եղբորն ի Քրիստոս մաղթեց արեւշատ կյանքի երկար օրեր եւ արդյունավետ գործունեություն ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու եւ ի մխիթարություն Բելառուսի հավատավոր ժողովրդի:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56