Մենք ասում ենք համարձակ քայլել, իրենք վախվորած են և հնարավորինս մեղմում են ռիսկերը, իսկ այդ պայմաններում հնարավոր չէ արդյունավետ հարկային քաղաքականություն վարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով նախագահի տեղակալ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովի կողմից ընդունած Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որին ԲՀԿ-ն դեմ է քվեարկել:
«Կառավարությունը խիստ զգուշավոր քաղաքականություն է վարում, իրենք պատրաստ են նախկին բյուջե ունենալու և ռիսկերի չգնալու, իսկ քան մեր առաջարկած քայլերը իրականացնել, որոնց դեպքում կարող ենք ոչ թե 5 կամ 6% աճ ապահովել, այլ 10 % կամ ավելի»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե «Իմ քայլից» նշում են, որ դուք, ամեն դեպքում, դրական փոփոխություններ նկատում եք և դեմ լինելով՝ դեմ եք լինում նաև այդ դրականին, Սերգեյ Բագրատյանը նշեց, որ իրենք դեմ են երկու քայլ նահանջին: «Իրենք առանձին հոդվածներում մեկ քայլ առաջ են արել, բայց կարևորագույն հարցերում 2 քայլ հետ, մենք երկու քայլին ենք դեմ քվեարկել»,-ասաց նա և նշեց, որ դրական փոփոխությունները հատվածական է և չի ապահովում տնտեսական ակտիվությունը:
«Այսինքն` ընդդիմության և իշխանության փիլիսոփայությունն է տարբեր, մենք ավելի լավ գործիքներ ենք առաջարկում: Թեև դեմոկրատական զարգացման ուղի է հռչակվել, սակայն կան զսպումների համակարգ, և անհնարին է տնտեսության ձեռքերը ոտքերը բռնած փորձես տնտեսություն զարգացնես»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ իրենք ասում են, որ տնտեսությունը պետք է արձագանքի հեղափոխությանը, իսկ դա տեսանելի չէ: «Մենք ասում ենք՝ բաց թողեք տնտեսությունը, իսկ իրենք կարծես նախկինի պես պահում են, որը արդարացված չէ, ուշանալու է մարդկանց կենսամակարդակի բարելավումը, իսկ ուշանալու հետևանքով իջնելու է իրենց վարկանիշը, իրենց վարկանիշը իջնելու դեպքում էլ՝ միշտ մարդիկ նոր հնարավորություններ են փնտրելու»,-ասաց նա:
Հարցին՝ այսինքն կարծո՞ւմ եք, որ կառավարությունը ձախողելու է, առիթ է հանդիսանալու նոր դժգոհության, նոր իշխանության պահանջի, Բագրատ Ասատրյանը նշեց՝ տեսնում է, որ տնտեսության զարգացման համար բավարար պայմաններ չեն ստեղծվում հարկային, մաքսային ներդրումների ոլորտում:
Դիտարկմանը, թե տնտեսության ակտիվության ցուցանիշները այլ բան են ասում, նա նշեց, որ ցուցանիշները նույնն են ինչ նախորդ տարի:
«Երեխային վատ էլ կերակրես, լավ էլ կերակրես մի տարի հետո 7 տարեկանն 8 տարեկան է դառնալու, դա չի նշանակում, որ մեր շատ լուրջ ջանքերի արդյունքում դարձավ, հիմա տնտեսությունն էլ նույն կարգավիճակում է, եթե մենք այսօր արտադրում ենք 1 միավոր, տեսնում ենք, որ դա վաճառեցինք, հաջորդ տարի 1, 1 միավոր ենք արտադրում, այսինքն` դա որևէ մեկի ջանքերի արդյունքում չէ»-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երեկ Ազգային ժողովում դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց 72 կողմ, դեմ 32, 0 ձեռնպահ ձայներով:
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02