ARM | RUS |

«Ես չեմ տեսնում մի բան, որը վարչապետը հայտարարել է, և որը կարող է սրել իրավիճակ». Էդգար Առաքելյան

08.06.19 | 23:32

Հարցազրույց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի հետ

– Պարոն Առաքելյան, քաղաքական դիսկուրսում փոխադարձ մեղադրանքները, վիրավորանքը չի դադարում: Բռնության խոսքի և սևազգեստ խմբերի դեմ պայքարի «թավիշը» «երկաթով» փոխարինելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ավելի չսրե՞ց իրավիճակն իշխանության և ոչ իշխանական տարբեր թևերի միջև:

– Ես չեմ տեսնում մի բան, որը վարչապետը հայտարարել է, և որը կարող է սրել իրավիճակը: Իրավիճակ սրողները, եթե կան այդպիսիք, ապա դա անում են նպատակային, հետևողական, պլանավորված և վարչապետի՝ որպես երկրի ղեկավար, պարտականությունն է՝ նախևառաջ ապահովել երկրում կարգ ու կանոնը, օրինականությունը և գործադրել ամեն հնարավոր ջանք՝ այդ նպատակին հասնելու և նաև հասարակական պահանջը բավարարելու համար:

– Ի՞նչ մեխանիզմներով այդ դեպքում է պետք է հայտնաբերվեն այդ սևազգեստ խմբերը, ինչպե՞ս պետք է պատժվեն, այդ «բաբոչկա» կախելն ի՞նչ է նշանակում:

– Դուք գիտեք, որ երկրի վարչապետը, բացի պաշտոնյա լինելուց, նաև քաղաքական գործիչ է, և իր ողջ գիտակից կյանքն է այդպիսին, և երբ երբեմն, թեկուզ կառավարության նիստի ժամանակ, Ազգային ժողովում կամ որևէ այլ տեղ դուք վարչապետից բառապաշար եք լսում, որն ըստ ձեզ՝ կարող է չտեղավորվել պաշտոնյայի լեքսիկոնում, ապա դա դիտարկեք այն տեսանկյունից, որ նա դա ասում է՝ որպես քաղաքական գործիչ:

Այսինքն՝ երբեմն էլ իր խոսքը որոշակի ծաղկեցնելով տարբեր համեմատություններով, այլաբանություններով և այլն:

Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, կարծում եմ՝ իրավապահ մարմիններն իրենց անելիքը գիտեն ,և հանձնարարությունները շատ հստակ էին, ու եթե այդ առումով ինչ-որ մեկի մոտ հարցեր առաջանան, կաշխատենք, կտեսնենք:

Կարծում եմ՝ այստեղ անելիք ունի նաև Ազգային ժողովը, որովհետև այն առերևույթ անընդունելի երևույթների մի մեծ մասն այսօր Հայաստանում քրեականացված չէ, նաև այն ամենը, ինչի համար մեզ են մեղադրում որոշ ընդդիմադիրներ, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է բռնության կոչերին, ատելություն սերմանելուն և այլն, դուք գիտեք, որ շատ սահմանափակ դեպքերում է ներկայիս Քրեական օրենսգրքով պատիժ սահմանվում. դա կրոնական, ռասայական, ազգամիջյան թշնամանքի ատելությունն է և այլն՝ այս հողի վրա, իսկ մնացած դեպքերում որևէ սանկցիա օրենքը չի նախատեսում:

Հետևաբար՝ նաև մեր պատգամավորներից շատերը, այդ թվում՝ ես, հրապարակային կարծիք ենք հայտնել, որ ժամանակն է այդ ուղղությամբ աշխատանքներ սկսել, օրենսդրորեն իրավիճակը փոխել, նաև կառավարության նիստի ժամանակ գլխավոր դատախազը, մարդու իրավունքների պաշտպանը խոսեցին դրա մասին: Առանց օրենսդրական փոփոխությունների՝ այդ ընդհանուր թշնամանքի մթնոլորտը, ատելության խոսքը, բռնության կոչերի նվազեցման ցանկացած քայլ լինելու է ընդամենը բարոյական դաշտում: Այսինքն՝ առավելագույնը, ինչ կարող ենք մենք անել՝ ամեն առավոտ զարթնել, մեր քաղաքացիներին խնդրել. «Սիրելի քաղաքացիներ, խնդրում ենք, այդ լեքսիկոնը մի օգտագործեք, այդպես մի խոսեք»: Եթե մենք ցանկանում ենք, որ այս ամենն իրավական հետևանքներ ունենա, ապա պետք է համապատասխան հոդված լինի վարչական իրավախախտումների կամ քրեական օրենսգրքով:

– Հիմա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ բռնության կոչը քրեականացնելու նախագիծ է պատրաստում, հրատապ կարգով ներկայացնելու է: Միայն օրենսդրական փոփոխությունը կթուլացնի՞ առկա լարվածությունը:

– Վստահ եմ, որ մեծապես կթուլացնի, որովհետև դրան հաստատաբար կհետևեն նաև ձերբակալություններ և դատավճիռներ, եթե մարդիկ օրենսդրի այդ ուղերձը չհասկանան, որ՝ վերջ, այլևս չի կարելի նման վարքագիծ դրսևորել, և շարունակեն իրենց կեղտոտ բերանը շաղ տալ ամեն տեղ, դրան պետք է հաջորդեն կոնկրետ իրավական գործողություններ: Եվ պատժի անխուսափելիության այս ֆենոմենն ունիվերսալ է ամբողջ աշխարհում, և վստահ եմ, որ իր ազդեցությունը թողնելու է, այսինքն՝ մարդիկ շատ երկար են մտածելու, մինչև այդ լեքսիկոնով մի բան ասելը:

– Ինչքա՞ն կլինի պատժաչափը:

– Սա ընդամենը դեռ գաղափարի մակարդակով է, իմ գործընկերներն այժմ ակտիվ ուսումնասիրում են միջազգային փորձը, և երբ մշակման փուլն անցնենք, կոնկրետություն լինի, կարծում եմ՝ կհայտարարենք այդ մասին:

– Վարչապետի հայտարարությունից հետո համացանցն ամբողջովին, այսպես ասած, «սևավորվեց»: Եթե շատերը նախկինում խրախուսում էին իշխանությունների տարբեր քայլեր, հիմա իրենք էլ դեմ արտահայտվեցին և սևազգեստ նկարներ տեղադրեցին:

– Ձեր տպավորությունը ես բացարձակապես թյուր եմ որակում: Դա հայկական Ֆեյսբուքի հերթական, այսպես կոչված՝ «ջրիկությունն» էր, կարող եմ ասել՝ մեմերից հաջողվածը: Եթե պատգամավորի կարգավիճակ չունենայի, գուցե ես էլ միանայի այդ ֆլեշմոբին, որ մի հումոր էլ ես անեի կամ ստեղծեի: Պետք չէ մարդկանց այդ ժամանցային վարքագիծը մեկնաբանել այն կերպ, թե նրանք իբր դեմ են Փաշինյանի մտքերին կամ նախաձեռնություններին: Ես ձեզ հավաստիացնում եմ, մեր հասարակության գերակշիռ մեծամասնությունը մեզանից պահանջում է կարգուկանոն, պահանջում է օրինականությունը և խստություն, և առավոտից երեկո մենք դա էլ լսում ենք, որ թավիշը բավական է արդեն, պետք է մի կողմ դնել և զբաղվել ավելի խիստ մեթոդներով օրինականություն հաստատելով:

– Գիշերվա դեպքերը, սևազգեստների հանդեպ ոստիկանների գործողությունները չե՞ն վկայում, որ ոստիկանությունը կամ ոստիկանության առնվազն որոշ ներկայացուցիչներ սխալ են հասկացել վարչապետի խոսքը:

– Անկեղծ ասած, ես ամբողջ օրն Ազգային ժողովի նիստերի դահլիճում եմ եղել, շատ ակտիվ մասնակցել եմ Հարկային օրենսգրքի քննարկմանը և ընդամենը Գևորգ Գորգիսյանի հայտարարության շրջանակներում եմ ծանոթ ձեր հիշատակած դեպքին, և դրա հետ կապված՝ դժվարանում եմ որևէ կարծիք հայտնել: Եթե նման բան եղել է, բնականաբար, պետք է ունենա իրավական հետևանքներ:


Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01