Հունիսի 9-ին, ժամը 15-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վեդիի քաղաքապետարանի շենքում գտնվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակի ապակիները կոտրված են։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի լույս 9-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, նռնակ են գցել սենյակ, որը պայթել է և վնասել տարածքը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ և կասկածանքով բաժին բերման են ենթարկել Վեդիում ապրող 56-ամյա մի տղամարդու։
Նախնական տվյալներով՝ Վեդիի քաղաքապետարանը բնակության վայր չունեցող կասկածյալին սենյակ է հատկացրել։ Նա բացասական վարքագիծ է դրսևորել, հաճախակի ալկոհոլ է օգտագործել՝ խաթարելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը։ Այդ իսկ պատճառով քաղաքապետարանի պարետը պահանջել է, որ նա լքի տարածքը։ Տղամարդը, այս որոշումից սրտնեղված, նռնակը նետել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակ։
Թեև հանրապետությունում ՏԻՄ ընտրություններ են, սակայն նշված դեպքը ընտրությունների հետ որևէ առնչություն չունի։ Այս պահին իրականացվում է դեպքի վայրի զննություն։ Ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01