Վարչապետի կողմից հրահրված այս իրավիճակը անհրաժեշտ է հանդարտեցնել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիկա Թումանյանը:
Այդ կապակցությամբ նա կոչ է արել քաղաքական ուժերին, Հայաստանի քաղաքացիներին կատարվածի վերաբերյալ տալ ոչ երկիմաստ գնահատականներ, հակառակ դեպքում դա կխորացնի հասարակության մեջ ատելությունը և կհանգեցնի պառակտման:
Հիշեցնենք՝ հունիսի 8-ին նույն կուսակցության նախաձեռնող խմբի 11 անդամներ բերման էին ենթարկվել ոստիկանություն՝ փողոցում սև հագուստով քայելու համար, իսկ այսօր վաղ առավոտյան նույն կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ազատ Ադամյանի ու նրա սեփականության նկատմամբ ոտնձգություն էր կատարվել: Նշենք, որ պաշտոպնապես ոստիկանությունը հայտնել էր, որ փողոցից սև հագուստով քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառ եղել է անանուն ահազանգը:
«Փորձում են սուտ հայտարարություններ անել, թե բերման ենթարկելը տեղի է ունեցել ինչ-ինչ պատճառներով, որոնք մենք թաքցնում ենք: Անշուշտ, այս ամենը պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության ծիրի ներքո, որ սևազգեստ մարդիկ ահաբեկում են հանրությանը: Այսինքն՝ սկսած հագուստի գույնից, վերջացրած այլ դրվագներով, մեր քաղաքացիները այլևս չեն կարող իրենց պաշտպանված զգալ այս քաղաքում, քանի որ եթե դու ընդդիմախոս ես, կարող է բերման ենթարկելու պատճառ հանդիսանալ ամեն ինչ», - կատարված միջադեպերի կապակցությամբ հրավիրված ասուլիսում հայտարարել է Թումանյանը:
Նա ընդգծել է, որ իրենք ոստիկանությունից պահանջելու են ներկայացնել ահազանգերի իսկությունը:
11:35
11:21
11:03
11:02
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03