Հուլիսյան դեպքերից հետո ակնհայտ էր, որ պաշտոնանկություններ լինելու են, դրանք նաև զսպող դեր ունեն հաջորդիվ արվող քայլերի համար, սակայն պաշտոնանկություններին պետք է հետևի նաև պատասխանատվությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցող պաշտոնանկություններին:
«Այն, որ պաշտոնանկություններ պետք է լինեին, դա միանշանակ է, բայց ես կարծում եմ, որ հանրությունը պիտի տեղյակ լինի, թե ինչում են թերացել այդ մարդիկ: Նույն գլխավոր դատախազի հետ կապված բոլոր հնարավոր տարբերակները քննարկվեցին: Խնդիրը պաշտոնանկությունների մեջ չէ միայն. երկրում առաջին հերթին պետք է արվեն լրջագույն համակարգային փոփոխություններ, որովհետև x-ին հանելով և y-ին նշանակելով, էական փոփոխություններ չեն լինի, եթե համակարգը մնում է նույնը և եթե երկրում օրենքին տեր մարդիկ կան»,-ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով` պաշտոնյաների պաշտոնանկությունները թերացումներից հետո կարող են զգաստացնել նրան հաջորդողին, սակայն փոփոխությունները ոչ թե փոքր, այլ մեծ քայլերով պետք է արվեն:
«Ակնհայտ է, որ աշխատանքից ազատված պաշտոնյաները թերացել են, այլապես խաչբառ չեն լուծել, որ ում անվան վրա կանգնի, որոշեն ու հանեն: Նորանշանակ պաշտոնյայի համար էլ նախորդի հեռացումը զսպող գործոն կարող է լինել, սակայն եթե մարդը թերացել է, պաշտոնից հեռացումը նրա համար սանատորիա է` կգնա կադրերի ռեզերվ ու կսպասի հաջորդ պաշտոնին, կանցնի ջրի հատակը, մինչև անցնի վտանգը: Պաշտոնականությանը պետք է հետևի պատասխանատվությունը»,-ասաց նա։
ԱԺ պատգամավորը վստահ է, օր առաջ պետք է արվեն հանրությանը տեսանելի փոփոխություններ: Հարցին, թե ո՞ր փոփոխությունը կզգա հանրությունը, Զոհրաբյանը որպես օրինակ նշեց, որ օրակարգում այսօր 4+4+4 ձևաչափով քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է, որը մեկ քայլով կբարձրացնի հասարակության վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ:
Tert.am
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47