ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը նախորդ տարի պետբյուջեից հատկացված 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամից ծախսել է 1 մլրդ 700 մլն 267 հազար դրամը, մնացածը վերադարձվել է պետբյուջե, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ այս մասին ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
«Նախագահի աշխատակազմի 2018 թվականի տարեկան ճշտված պլանը կազմել է 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1մլրդ 700 մլն 267 հազար դրամ: Դա կազմում է ճշտված բյուջեի 83.39 տոկոսը: Արդյունքում տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 338 մլն 670 հազար դրամ »,-ներկայացրեց Տարասյանը:
Նախագահի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ապահովել է Սահմանադրությամբ և օրենքներով նախագահին վերապահված լիազորությունների իրականացումը: Տարասյանը նշեց, որ, մասնավորապես, վավերացվել են ԱԺ-ի կողմից ընդունված 523 օրենքներ, կառավարության առաջարկությամբ կնքվել են 47 միջազգային պայմանագրեր, հրամանագրերով և կարգադրություններով 6744 անձանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, շնորհվել են 7 բարձրագույն դիվանագիտական և դասային աստիճաններ, 6 բարձրագույն զինվորական կոչում, 13 պատվավոր կոչում, 216-ը պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով: Մշակվել և նախագահի հաստատմանն է ներկայացվել ընդհանուր առմամբ 585 հրամանագիր և կարգադրություն:Նախագահի աշխատակազմի կողմից 2018 թվականի ընթացքում իրականցված ծրագրերի մեծ մասը գործադիր իշխանության պետական կառվարման և հանրապետական տարածքային կառավարման մարմինների պահպանում ծրագիրն է: Այս ծրագրով նախագահի աշխատակազմի տարեկան ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 694 մլն 840 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 391 մլն 216 հազ դրամ, ինչը կազմում է ճշտված բյուջեի 82 տոկոսը, տնտեսվել է շուրջ 303 մլն դրամ: Հիմնական տնտեսումները եղել են աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածով՝ տնտեսվել է 194 մլն դրամ: Էներգետիկ, կոմունալ և կապի ծախսերով տնտեսվել է 28 մլն դրամ, արտասահմանյան գործողումների մասով՝ 43 մլն դրամ, գրասենյակային, տրանսպորտային և կենցաղային նյութերով ՝ 12 մլն դրամ, կառույցների և սարքավորումների ընթացիկ նորոգման մասով ՝ 6 մլն և այլ ծախսերի մասով 16 մլն դրամ:
11:35
11:21
11:03
11:02
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03