Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մենք պետք է լրջորեն արձանագրենք, որ առայժմ միասնական շուկաները չեն կայացել: Այս մասին Ազգային ժողովում «ՀՀ նախագահության տարին ԵՏՄ-ում. Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ կան պայմանավորվածություններ, թե այդ շուկաներն ինչպես պետք է ձևավորվեն, բայց ցավոք այդ գործընթացը դանդաղ է ընթանում: Նա թվարկեց այն խնդիրները, որոնք պետք է բարձրացնել ԵՏՄ համագործակցության շրջանակներում:
«Գազի գնումն արդեն բորսայական ապրանք է լինելու ինչ-որ ժամանակ անց: Մենք պետք է հստակ մեր հանրությանը տեղեկացնենք, թե դա սահմանի վրա գազի գնի վրա ինչ ազդեցություն է ունենալու: Գիտենք, որ մեր կառավարության ղեկավարությունն անընդհատ բանակցություններ է ունենում գազի գնի շուրջ, այսինքն՝ մենք արձանագրում ենք, որ այստեղ անելիքները դեռևս կան»,- ասաց նա:
Երկրորդ, ըստ Մելքումյանի, եթե մենք միասնական շուկա ենք, ուրեմն պետք է լինի նաև ներդրումների, արդյունաբերության զարագացման հետ կապված միասնական շուկա:
«Մենք պետք է հասկանանք` ԵՏՄ մյուս երկրներում ինչ հարաբերական առավելություն ունենք: Եթե այդ առավելությունները չունենք, պետք է մեր օրենսդրությունը բարեփոխենք, որպեսզի ներդրումները գան Հայաստան, ներդրումային միջավայրը փոխվի: Մի միտք է թևածում, դա այն է, որ ԵՏՄ երկրներից ներդրումներ չպետք է սպասենք Հայաստանում: Ավելի շատ այլ երկրներից սպասենք, որ ԵՏՄ շուկան 180 միլիոնանոց իրացման շուկա է միայն: Կտրուկ համաձայն չեմ այդ մտքի հետ, այն մասով, թե իբր ԵՏՄ-ից չեն կարող ներդրումներ գալ Հայաստան: Այս խնդիրը մենք բարձր մակարդակով պետք է քննարկենք, թե ինչ ուղիներ կան համատեղ բիզնես անելու և այդ ներդրոմները դեպի ՀՀ ապահովելու համար»,-ասաց նա:
Հաջորդը, Մելքումյանի խոսքով, միասնական ֆինանսական շուկայի հարցն է: Կարո՞ղ են ՀՀ ռեզիդենտները Ռուսաստանի Դաշնության և մյուս երկրների բանկերից վերցնել վարկեր և այդ վարկերով բիզնես անել, և հակառակը՝ մյուս երկրներից մեր երկրում վարկ վերցնեն: «Այսինքն՝ միասնական ֆինանսական շուկա պետք է ձևավորվի: Լավ չէ, որ մենք գազի դիմաց դոլարով ենք վճարում: Լավ կլինի, որ մենք ամեն երկրի վճարենք իր արժույթով»,- ասաց նա:
Միքայել Մելքումյանը նաև հավելեց, որ ի վերջո պետք է իմանալ, թե ի՞նչ է լինելու «Գույք պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին տրված գույքի, օրինակ, Մարս գործարանի ճակատագիրը, և այլն:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01