ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին Հարգելի պարոն Միրզոյան ՀՀ Ազգային Ժողովը ձևավորել է ժամանակավոր հանձնաժողով՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին վերեբերող հարցերն ուսումնասիրելու օրակարգով: Ճիշտ էր նման հանձնաժողովի ստեղծումը, թե ոչ՝ չեմ ուզում հարցին անդրադառնալ. հանձնաժողովի ձևավորվորումը փաստ է և, կարծում եմ, պետք է նպաստել, որպեսզի այն անկաշկանդ, անկողնմակալ և լիարժեք կարողանա պատասխանել հասարակությանը հուզող այն բոլոր հարցերին, որոնք այս պահին շրջանառվում են: Իմ խորին համոզմամբ, հանձնաժողովը նախ պետք է հստակ պատասխան տա ուսումնասիրվող թեմային առնչվող կարևորոգույն հետևյալ հարցին ՝ բացի պատերազմող տեսանելի երկու կողմերից, որևէ երրորդ կողմ ներգրավված եղել կամ ուղորդել է պատերազմը, թե՝ ոչ: Վերջին երեք տարիների ընթացքում այս հարցը միշտ թափառել է մեր քաղաքական օրակարգում: Ոմանք ամենատարբեր ամբիոններից բազմիցս անդրադարձել են հարցին, այդ թվում նաև այդ օրերին դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, բացահայտ հայտարարելով, որ քառօրյա պատերազմում կա նաև երրորդ կողմ ՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը: Կարծում եմ, որ հանձնաժողովը պետք է լրջորեն ուսումնասիրի այժմ վարչապետ Ն.Փաշինյան այդ օրերին՝ ինչպես ԱԺ ամբիոնից, այնպես էլ տարբեր ձևաչափերով արված բացառիկ կարևորության հայտարարությունը, որն է՝ Ադրբեջանը Արցախի վրա հարձակումը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ: Եթե, իսկապես, Ն. Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, համաձայնեք, որ քառօրյա պատերազմը ամբողջությամբ փոխում է իր բնույթը, բովանդակությունն ու ձևաչափը: Այդ դեպքում Ազգային Ժողովը պարտավոր է առնվազն քաղաքական գնահատական տալ մեր ռազմավարական դաշնակցի՝ չափազանց վտանգավոր և դավադիր գործունեությանը: Միաժամանակ, կարծում եմ, եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ Ն. Փաշինյանը միտումնավոր կեղծ և վտանգավոր բովանդակությամբ հայտարարություններ է տարածել՝ ինչ-ինչ քաղաքական նպատակներից ելնելով, ապա Ազգային Ժողովը, պարտավոր է նույքան սկզբունքային գնահատական տալ վարչապետ Ն. Փաշինյանի՝ պետության անվտանգությանը սպառնացող քաղաքական վարքագծին: Հավատացեք, պարոն Միրզոյան, եթե հանձնաժողովն այս կարևորագույն հարցին նախապես չտվեց առարկայական և համոզիչ պատասխան, ինչպես ես, այնպես էլ կարծում եմ նաև շատերը կմնան այն համոզմունքին, որ հանձնաժողովը ստեղծվել է բացառապես ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակներով, ինչն ավելի կանջրպետի առանց այն էլ ,,սիրով և համերաշխությամբ,, պրկված հասարակությանը: ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՀ ԳԽ, ԱԺ 1-ին, 2-րդ, 5-րդ գումարումների պատգամավոր Քաղաքական վերլուծությունների ,,Ակունք,, կենտրոն տնօրեն
11:35
11:21
11:03
11:02
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03