Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հնարավոր է՝ տարածված լինի հարևան երկրներից մեկից. այս մասին երեկ հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նա հայտնել է, որ վեց եղանակ կա գաղտնալսման, և տվյալ գործով բոլոր ուղղություններով քննություններ կատարվել են, հարցումներ են ուղարկվել արտասահմանյան երկրներ, կան ձեռք բերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարևան երկրներից մեկից է տարածում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը: Գրիգորյանը հրաժարվել է տալ այդ երկրի անունը: Քննչական կոմիտեի ղեկավարը նաև հայտնել է, որ փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից գաղտնալսումն իրականացնելու հանգամանքը:
Հայկ Գրիգորյանի երեկվա բացահայտումներից դրականը թերևս այն է, որ հերքվում է, այսպես ասած, դավադրության վարկածը, այլ խոսքով՝ հաստատված է համարվում, որ մեր հատուկ ծառայության աշխատակիցները մասնակցություն չեն ունեցել պետության բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսային զրույցների գաղտնալսումներին։
Մնացած դրվագներով ՔԿ նախագահի բացահայտումները միայն նոր հարցեր են առաջացնում, մասնավորապես՝ խիստ հարաբերական է «հարևան երկիր» ձևակերպումը, որովհետև այն կարող է լինել, օրինակ, ոչ թե Հայաստանին սահմանակից, այլ մոտ գտնվող որևէ պետություն։ Կասկածներն ավելի են խորանում, որովհետև քննչական մարմնի ղեկավարը չի տվել կոնկրետ պետության անուն, ինչը կարող է զանազան ենթադրությունների ու վարկածների տեղիք տալ։
Մյուս կողմից՝ ՔԿ ղեկավարի պարզաբանումներից անհայտ է մնում հարցի պատասխանը, թե արդյոք «հարևան երկիրը», որպես պետություն, մասնակցե՞լ է գատնալսումների տարածմանը, թե՞ հանցագործություն կատարած մարդկանց համար ծառայել է սոսկ որպես տարածք, որտեղից նրանք իրականացրել են իրենց գործողությունը։ Սա շատ կարևոր հանգամանք է՝ այս հանցագործության մասշտաբը պատկերացնելու, դրա ներքին և արտաքին բաղադրիչները բացահայտելու համար։
Պակաս կարևոր չէ մեկ այլ հարցի պատասխանը, որը շրջանցվել է Հայկ Գրիգորյանի խոսքում։ Արդյոք «հարևան երկիր»-ն առնչություն ունի գաղտնալսման միայն տարածմա՞ն, թե՞ նաև իրականացման հետ։
Այս հարցերի պատասխանները խիստ սկզբունքային են՝ պատկերացում կազմելու համար, թե ներքին ու արտաքին ուժերի ինչպիսի մասնակցություն է եղել Հայաստանի անվտանգության դեմ կազմակերպված գործողության գործընթացում։
Ափսոսանքով պետք է արձանագրեմ, որ ՔԿ նախագահի սկանդալային «բացահայտումն» ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց։ Դատելով պաշտոնյայի խոսքից՝ վտանգավոր այս հանցագործությունը տակավին բացահայտված չէ, ինչը խոսում է կամ մեր իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի բացակայության մասին, կամ էլ հաստատում է վարկածը, որ գործ ունենք բազմաշերտ, բարդ հանցագործության հետ, որի բացահայտումը գոնե այս պահին կամ կարճ ժամանակում վեր է մեր իրավապահ մարմինների ուժերից։ ՔԿ ղեկավարի լակոնիկ հարցազրույցը ավելի շուտ երկրորդ վարկածի մասին է։
18:46
18:22
18:22
18:01
17:44
17:33
17:12
17:11
17:01
16:56
16:42
16:18
16:01
15:45
15:22
15:09
14:53
14:21
14:05
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32