Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) խորհրդարանն ընդունել է պետական խորհրդանիշերի՝ զինանշանի, դրոշի և օրհներգի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որով խորհրդանիշերի նկատմամբ անարգանքի համար մինչև 20 000 եվրոյի տուգանք է սահմանվում, գրում է ria.ru-ն:
Օրենքի նախագծին կողմ է քվեարկել իշխող մեծամասնության 43 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել:
Օրենքի համաձայն՝ իրավաբանական անձանց համար տուգանքը կկազմի 1000-20 000, պաշտոնատար կամ ֆիզիկական անձանց համար՝ 300-2000, անհատ ձեռներեցների համար՝ 300-6000 եվրո:
Զինանշանի ու դրոշի օգտագործումը գեղարվեստական ստեղծագործության մեջ, դասավանդման կամ դաստիարակչական աշխատանքներում կպատժվի այն դեպքում, երբ դա խախտում է հանրային բարոյական նորմերը, վնասում Մոնտենեգրոյի հեղինակությանն ու արժանապատվությանը:
Տուգանք կսահմանվի զինանշանի կամ դրոշի վրա փոփոխություններ կամ հավելումներ անելու, դրանք որպես առևտրային նշան օգտագործելու, դրոշը գորգի կամ վարագույրի փոխարեն օգտագործելու դեպքում: Խախտում կհամարվի նաև օրհներգի մեղեդու կամ տեքստի փոփոխությունը, ինչպես նաև այն Մոնտենեգրոն անարգելու նպատակով խեղաթյուրելը:
Օրենքի նախագծի շրջանակում առաջարկվել է նաև տուգանք սահմանել պետական օրհներգի կատարման ժամանակ տեղից չկանգնողների համար, սակայն առաջարկը մերժվել է:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56