Այն, որ հենց հասարակությունը չի ցանկանում ստեղծել օրինական պետություն, հենց հասարակությունը իր եսասիրական ու շահամոլական չափանիշներով չի ցանկանում ապրել հարուստ ու բարեկեցիկ երկրում, վկայում է այն փաստը, որ մարդիկ պարզապես չեն ցանկանում դուրս գալ կուսակցություններից, որոնց միջոցով է քսանհինգ տարի կողոպտվել մեր երկիրը, և որոնց միջոցով էլ արտասահմանյան երկրները իրականացնում են վերահսկողությունը ամբողջ պետության և հասարակության վրա։ Խնդիրն այն է, ամեն մի կուսակցական մարդ գաղտնի հույսեր է փայփայում, որ հանկարծ կարող է իր կուսակցությունը հաղթել առաջիկա ընտրություններում, և ինքը, քաջ Նազարի բախտով, նշանակվի մի նախարար, մարզպետ, հարկային տեսչության պետ կամ տեղակալ, քաղաքապետ կամ տեղակալ, կամ գոնե վարչության պետ, ոստիկան կամ ոստիկանության մի բաժանմունքի պետ կամ տեղակալ և այլն․․․ ՄԵղադրելու չէ։ Տեսնելով, թե ինչ տգետներ ու կամակատարներ են այս քսանհինգ տարինեիի ընթացքում զբաղեցնում նման պաշտոնները, և ինչպես են կարճ ժամանակամիջոցում դառնում միլիոնատեր, շատերը արդարացիորեն համեմատում են իրենց այդ տգետների և նրանց ընդունակությունների հետ, պարզում, որ իրենք էլ կարող են լավ քծնել, խաբել, լինել լավ կամակատար, հավատարմորեն ծառայել իշխանություններին և ուրեմն լիովին արժանի են զբաղեցնելու այդ մարդկանց տեղը․․․ Բայց ոչ մեկի մտքով չի անցնում, որ օրինական ու խելացի մարդկանց կողմից ղեկավարվող հարուստ երկրում նրանք կապրեն հազար անգամ ավելի լավ, ավելի բարեկեցիկ ու ավելի արժանապատիվ, որ նման երկրում ընդամենը նորմալ ապրելու համար նրանց պետք չի լինի քծնել իրենցից արժանիքներով մի քանի գլուխ ցածր մի տգետի, լինել կամակատար, գործակալ կամ նման մի բան․․․ Որքան հեշտ է թվում անցկացնել օրինական ընտրություններ, ընտրել պրոֆեսիոնալ խորհրդարան, որը ցանկացած կարգին պետության միակ հենարանն է, և որի համար այս պահին ընդամենը պետք է դուրս գալ կուսակցություններից, կամ պարզապես չկատարել կուսակցական կամակատար ղեկավարների պահանջները․․․ Բայց այդ հեշտ միջոցը գրեթե բացառվում է, քանզի ինքնախաբեությունը մեզ համար դարձել է սկզբունքի նման մի բան․․․
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58