Կորեայի Հանրապետությունը 8 մլն դոլար կփոխանցի ՄԱԿ-ի հաշիվներին՝ ԿԺԴՀ-ին պարենային օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հունիսի 11-ին Yonhap գործակալությանը հայտնել Է միավորման նախարարության մի աղբյուր, որը ղեկավարում Է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները: «Ակնկալում ենք, որ միջոցները ՄԱԿ-ի հաշիվներին կփոխանցվեն արդեն երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը»,- նշել Է նա: Ավելի վաղ «Չունան իլբո» հարավկորեական թերթը՝ վկայակոչելով սեփական բարձրաստիճան աղբյուրներ, հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն Վիետնամին խնդրել Է պարտքով 300 հազար տոննա պարենամթերք տրամադրել իրեն: Հրատարակության տվյալներով՝ համապատասխան խնդրանքը Վիետնամի ղեկավարության հետ այս տարվա փետրվարին Հանոյում կայացած հանդիպումների ընթացքում հնչեցրել Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը: Վիտնամի կառավարությունը «դրական պատասխան Է տվել»: 2019 թվականին ԿԺԴՀ-ում ռեկորդային երաշտ Է հաստատվել: Ինչպես հայտնել են ԿԺԴՀ-ի զանգվածային լրատվամիջոցները, 2019 թվականի հունվարից մինչեւ մայիսի 15-ն ընկած ժամանակաշրջանում հանրապետությունում գրանցվել են միջինը ընդամենը 56,3 մմ տեղումներ, ինչը վերջին 100 տարվա ընթացքում ամենածանր երաշտի պատճառ Է դարձել: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գնահատումների համաձայն՝ ներկայում հանրապետության 10 միլիոնից ավելի բնակիչներ սննդամթերքի պակաս են զգում, եւ նրանք բավականաչափ պարենամթերք չունեն մինչեւ հաջորդ բերքը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01