ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի միաձայն հավանություն է տվել բանաձեւին, որը Վաշինգտոնի վարչակազմին կոչ է անում 2017 թվականին ընդունված «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների բազմակողմանի կիրառման, եթե Անկարան ստանա С-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Կոնգրեսի բանաձեւերը զուտ հռչակագրային բնույթ ունեն, իսկ դրանց դրույթները պարտադիր չեն կատարման համար: Կոնգրեսականները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին CAATSA-ի համաձայն պատժամիջոցների բազմակողմանի իրականացման կոչ են արել, եթե Անկարան ձեռք բերի С-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը, իսկ թուրքական կառավարությանը՝ չեղարկել ռուսական С-400-ի գնումը: Օրենսդիրները դատապարտել են գործարքը եւ կարծում են, որ «այն սպառնում է ամերիկա-թուրքական միության ամբողջականությանը եւ խաթարում է ՆԱՏՕ-ն»: ԱՄՆ-ն ակտիվորեն փորձում է կանխել C-400 ձեռք բերելու Թուրքիայի փորձերը: Ավելի վաղ Վաշինգտոնը նախազգուշացրել էր Անկարային, որ այդ զենքի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ն կարող է մերժել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հարցում: Թուրքիան մինչ օրս ԱՄՆ-ից 100 հնարավորից պատվիրել է 30 F-35 ինքնաթիռներ: ԱՄՆ-ի հետ դրա ստեղծման նախագծին մասնակցում են Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Կանադան, Նիդերլանդները, Նորվեգիան եւ Թուրքիան: Բացի այդ, այդ ինքնաթիռները գնում են Իսրայելը եւ Ճապոնիան:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44