ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մեծ Բրիտանիայի իշխանություններին պաշտոնական հարցում է ուղարկել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու վերաբերյալ, հայտնում է The Washington Post-ը: Նշվում է, որ այս քայլը քիչ հավանական է դարձնում Ասանժին այլ մեղադրանքների առաջադրումը: Պարբերականի աղբյուրը, որը ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչ է, հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի հետ ԱՄՆ պայմանավորվածության համաձայն՝ արտահանձնելու մասին հարցումը պետք է ուղարկվեր ապրիլի 11-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը Ասանժի կալանավորումից հետո 60 օրվա ընթացքում: Նույն պայմանավորվածության համաձայն՝ Միացյալ Նահանգներին արգելվում է Ասանժին որեւիցե այլ մեղադրանքի առաջադրումը՝ բացի այն մեղադրանքներից, որոնք նշվել են արտահանձնելու մասին հարցման մեջ: Մեղադրական եզրակացության մեջ, որը կազմված է 18 կետից, դատախազներն Ասանժին մեղադրում են լրտեսության մասին օրենքը խախտելու եւ կառավարական համակարգիչները կոտրելու նպատակով համաձայնության գալու մեջ: Ընդ որում՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը WikiLeaks-ի հիմնադրի դեմ հետապնդում չի իրականացնում՝ կապված 2017 թվականին ԿՀՎ հաքերային գործիքների բացահայտման հետ, որ հայտնի է որպես «Vault 7», քանի որ, ըստ կառավարական պաշտոնյաների, դա մեծ վնաս կհասցնի ազգային անվտանգությանը: Քննությունը շարունակվում է: Տեղեկությունների արտահոսքի մեղադրանքներ են առաջադրվել ԿՀՎ նախկին աշխատակից Ջոշուա Ադամ Շուլտին եւ ռազմական հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մենինգին, որը շարունակում է բանտում մնալ մեծ ժյուրիին ցուցմունք տալուց հրաժարվելու պատճառով:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01