Հայաստանցիները 2020-ին ականատես կլինեն կենսաթոշակների չափերի բարձրացման. պետությունը նախատեսում է բարձրացնել թե նվազագույն կենսաթոշակի չափը, թե քայլեր ձեռնարկել, որ բարձրանա միջին կենսաթոշակը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը: «Մեր կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացվել է: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում կենսաթոշակների շարունակական բարձրացումը նաև կառավարության գործունեության ծրագրով սահմանված է որպես առաջնահերթություն, և նախատեսվում է պարբերաբար բարձրացնել կենսաթոշակները: Եվ 2020-ին ականատես կլինենք կենսաթոշակների չափերի բարձրացմանը»,- ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ բյուջետային գործընթացի շրջանակում ծավալված քննարկումները ցույց կտան, թե ինչ չափով կլինի բարձրացումը: Հարցին, թե բարձրացումը լինելու է միայն նվազագույն կենսաթոշակ ստացողների՞, թե՞ նաև մյուսների համար` Սաիյանը հիշեցրեց, որ երբ ներկայացրել էին նվազագույն կենսաթոշակի չափ սահմանելու մասին նախագիծ, նշել էին, որ այդ քաղաքականությունը պետք է կրի շարունակական բնույթ: «Եվ նախատեսվում է բարձրացնել թե նվազագույն կենսաթոշակի չափը, թե քայլեր ձեռնարկել, որ բարձրանա միջին կենսաթոշակի չափը»,- ասաց Սաիյանը: Նա շեշտեց, որ 10 տոկոսով կենսաթոշակ բարձրացնելու համար անհարժեշտ է լինելու շուրջ 30 մլրդ դրամ, բացի այդ կենսաթոշակառուների թվաքանակի աճ է արձանագրվում:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01