Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին է բազմաթիվ երկրներում հունիսի 12-ը նշվում է Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ասիական միջազգային լյարդաբանական ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատահական չի գնացել նման քայլի: «Վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում բնակիչների 25-30 տոկոսը տառապում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդություններով: Հիվանդությունների բեռը բավական ծանր է, իր տեղը չի զիջում լյարդի ախտահարումներին, մահացության ցուցանիշը բարձր է: Լյարդի ճարպակալումը համարվում է ռիսկի գործոն ոչ միայն լյարդում առաջնային ուռուցքի զարգացման հավանականության համար, այլև ստեղծում է պայմաններ օրգանիզմում տարբեր օրգանների ուռուցքագոյացման համար: Հենց այս բոլոր հատկանիշները հաշվի առնելով՝ նշվում է, որ այն համարվում է 21-րդ դարի ոչ ինֆեկցիոն էպիդեմիա»,-ասաց Հասմիկ Ղազինյանը: Խոսելով լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդացության հայաստանյան տվյալների մասին՝ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ տվյալների վերջնական հավաքագրում դեռ չկա, սակայն նախնական տվյալներով նման խնդրին բախվողների թիվը կազմում է 30-40 տոկոս: Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման խնդիր լինում է հիմնականում 45-ից բարձր անձանց մոտ: Ռիսկերն են շաքարային դիաբետը, նյութափոխանակության խանգարումը, ավել քաշը, բարձր ճնշումը և այլն: Ասիական միջազգային լյարդաբանական ասոցիացիայի անդամ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Արեգնազ Մխիթարյանը նշեց, որ լինում են նաև դեպքեր, երբ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման խնդիրներ ի հայտ են գալիս երիտասարդների, նույնիսկ երեխաների մոտ: Իհարկե, գենետիկ գործոնը նույնպես կա, սակայն ոչ պակաս կարևոր է ոչ առողջ սնունդն ու ֆիզիկական ակտիվության բացակայությունը: «Սխալ սնունդը, ֆիզիկական պասիվությունը կարող է պատճառ լինել լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման համար: Անհրաժեշտ է նախ և առաջ չհրաժարվել նախաճաշից: Օրվա մեջ ուտել ոչ թե մեկ անգամ, այլ 3-4: Նախապատվությունը տալ ոչ ճարպոտ ուտելիքներին, հրաժարվել գազավորված ըմպելիքներից, քիչ օգտագործել տապականեր, զբաղվել սպորտով կամ քայլել, վազել: Իսկ ինչ ենք անում սովորաբար, ուտում ենք օրվա մեջ մեկ անգամ, ընդունում ենք ծանր սնունդ, և ոչ մի ֆիզիկական գործողություն չենք կատարում»,-ասաց Արեգնազ Մխիթարյանը: Հունիսի 12-ը Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է, որն առիթ է մեկ անգամ ևս խոսելու այդ հիվանդությունների տարածվածության, կանխարգելման մասին:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56