Խնդիրները շատ են, բայց բոլոր խնդիրները լուծելի են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակված, նախկին ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան): Նա նշեց, որ դեռ մի քանի ժամ է ինչ նշանակվել է փոխնախարար, և մի քանի րոպեում դժվար է ներկայացնել սպասվող ծրագրերը: «Անշուշտ տեսլականը կա, տարբեր ոլորտներ իրենց լուծումներն են ուզում` օրենսդրական կարգավորումներ, կառավարման խնդիրներ, աշխատանքի նկատմամբ թե՛ նախարարության ներսում, թե՛ ստեղծագործողների հետ հարաբերությունների վերակազմավորում»,-ասաց նա և կարևորեց մարդկանց հետ ճիշտ հարաբերվելը: Ըստ նրա` մշակույթի ոլորտը միացնելով կրթության և գիտության նախարարությանը, դրանից մշակույթը չի տուժի: «Ընդհակառակը, այդ միավորումով իրենք ներդաշնակորեն սերտաճած կգնան, քանի որ հնարավոր չէ պատկերացնել մշակույթը առանց կրթական տարրի և հակառակը, այնպես որ կրթությունը և մշակույթը շատ համահունչ են»,-ասաց Թուխիկյանը: Ինչ վերաբերում է Մշակույթի նախկին նախարարության պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի ծրագրերը շարունակելուն, նորանշանակ փոխնախարարը նշեց. «Մենք կառուցողական դաշտ ենք մտնում, և եթե կան ծրագրեր, որոնք սկսված են, որոնց նկատմամբ Հայաստանը միջազգային պարտավորություններ ունի, այդ բոլոր ծրագրերը պետք է նայենք և առաջ շարժվենք»: Նա նշեց, որ որոշ մոտեցումներ աշխատանքի նկատմամբ կփոխվեն: «ՊՈԱԿ-ների հետ հարաբերությունները կփոխվեն: Մենք ոչ մի առճակատման չենք գնալու, նորմալ հարաբերություններ պետք է ստեղծենք ոլորտում գործող կազմակերպությունների հետ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ների վերամիավորման հնարավորությանը, Թուխիկյանն ասաց, որ այս պահին նման օրակարգ չկա. «Վերամիավորումը չի կարող հենց այնպես լինել: Եթե երբևէ վերամիավորում պետք է լինի, ուրեմն դա շատ լուրջ մարքեթինգային ուսումնասիրության պետք է ենթարկվի, տրամաբանված լինի: Իսկ եթե ուսումնասիրություն չկա, այդ մասին նույնիսկ ծիծաղելի է խոսել: Ամեն ինչ պետք է հիմնավորված լինի: Ինձ և մյուս փոխնախարար Արայիկ Խզմալյանի համար շատ կարևոր է մարդկային հարաբերություններ վերահաստատելը թատրոնների հետ, արվեստագետների, թանգարանների աշխատողների հետ»: Հարցին՝ նախկինում նախարարության և արվեստի, մշակույթի գործիչների հետ կապը խզվե՞լ էր, Թուխիկյանն ասաց. «Որոշ առումով նեղացվածության բան կար: Այդ հարցերը շտկելի հարցեր են: Մարդկային փոխհարաբերությունները շատ կարևոր են որևէ հարցում, բայց դա չի նշանակում, որ վատ աշխատողները կամ աշխատել չսիրողները պետք է շարունակեն իրենց աշխատանքը չսիրել: Եթե չեն սիրում, ուրեմն չպետք է շարունակեն աշխատել: Մենք ունենք մեր մշակած քաղաքականությունը: Կա ձգտում դա իրականացնելու, կա պատկերացում, ներուժ, այնպես որ ամեն ինչ առջևում է»,-ասաց նա:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56