ԵՄ-ի տասներեք «նոր» երկրները հանդես են եկել Եվրամիության ընդլայնման գործընթացն արագացնելու նախաձեռնությամբ՝ ակտիվացնելով Արեւմտյան Բալկանների պետությունների ընդունումը՝ տարածաշրջանում ազգային եւ կրոնական հակասությունների նոր շրջափուլ թույլ չտալու նպատակով: Ինչպես հունիսի 11-ին հայտնել է Բրյուսելի EURACTIV նորությունների պորտալը, Արեւելյան Եվրոպայի 10 պետություններ՝ գումարած Ավստրիան, Իտալիան եւ Մալթան, պատրաստել են դիմում Եվրամիության խորհրդին՝ Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ անդամակցության շուրջը բանակցություններն հնարավորինս արագ գործարկելու կոչով: Եվրահանձնաժողովը մայիսին արդեն հանձնարարել է բանակցություններ սկսել այդ երկրների հետ. սակայն այժմ այդ որոշումը պետք է հաստատեն կամ հետաձգեն հանրակցության բոլոր երկրները ԵՄ-ի խորհրդում, որտեղ դրանց գործարկումն արգելափակում են Եվրամիության մի շարք երկրներ, մասնավորապես, Ֆրանսիան եւ Նիդեռլանդները: «Այս դիմումը կդառնա ճնշման ձեւ Եվրամիության «հին» երկրների վրա՝ հաստատելու, որ երկընտրանքը՝ ԵՄ-ի ընդլայնումը կամ ինտեգրացման խորացումը հանրակցության ներսում, սխալ է, եւ երկու գործընթացները պետք է ընթանան զուգահեռաբար,- մեջբերում է EURACTIV-ն փաստաթղթի հեղինակներից մեկի խոսքը: Հակառակ դեպքում մեր առջեւ վերստին կծառանա Արեւմտյան Բալկանների հարցը, բայց երկու կողմերի համար էլ շատ ավելի հիվանդագին եւ խնդրահարույց ձեւով»: Սպասվում է, որ այդ նամակը հունիսի 12-ին կներկայացվի Եվրամիության Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստում: Եթե դա այդ հանդիպանն ստանա ԵՄ-ի երկրների դեսպանների հավանությունը, հանրակցության ընդլայնման մասին հանրագիրն այնուհետեւ կքննարկվի նախարարական մակարդակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44