Եվրամիությունը հրապարակել է անօդաչու թռչող սարքերի օգտագործման կանոնների առաջին ժողովածուն: Այդ 70-Էջանոց փաստաթուղթը հունիսի 11-ին հրապարակվել է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում և հակիրճ շարադրված է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) կայքում՝ տեղեկացնում է TASS-ը:
Կանոններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ին և կգործեն մեկ տարվա ընթացքում՝ մինչև կարգավորիչ փաստաթղթերի ավելի հանգամանալից ժողովածուի մշակումը:
«Դրոնների օպերատորները պարտավոր են գրանցվել, եթե կառավարում են այնպիսի սարքեր, որոնք մարդու հետ բախվելիս կարող են 80 ջոուլ կինետիկական էներգիայով հարված հասցնել, ինչպես նաև որոնց օգտագործումը կարող է սպառնալիք ներկայացնել անհատական տվյալների և անձի գաղտնիքի անվտանգության, հասարակական անվտանգության կամ շրջակա միջավայրի համար»,-ասված է փաստաթղթում:
Տեքստում պարզաբանումներ են ներկայացված առ այն, որ պարտավոր են գրանցվել ավելի քան 250 գրամ մեկնարկային զանգվածով դրոնները, այն սարքերը, որոնք պատկեր կամ ձայն գրանցելու տեխնիկական հնարավորություն ունեն, ինչպես նաև այն դեպքում, եթե թռիչքի երթուղին անցնում է մարդկանց զանգվածային կուտակումների գոտիներով: Փաստաթուղթը նաև սահմանում է, որ նման դրոնները կարող են կառավարել միայն 16-ից բարձր տարիքի անձինք: Պահանջներից ևս մեկը դրոնների ստույգ նույնականացման առկայությունն է, որն անհրաժեշտության դեպքում պետք է դրանց տիրոջը պարզելու հնարավորություն տա:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56