ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գրառմանն, ըստ որի ՊԵԿ-ը որոշել է հարկային ռեպրեսիաներ իրականացնել Analitik.am-ի նկատմամբ։
«Ի պատասխան «Analitik.am»-ի հայտարարությանը, ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հայտարարության մեջ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի չկատարված հարկային պարտավորությունների գանձման ուղղությամբ վարչարարությունը սկսվել է դեռևս 25․01․2019թ-ին։ Մասնավորապես՝ 25․01․2019թ-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում ունեցած 365315 դրամ պարտավորության գումարը գանձելու վերաբերյալ ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից 19․02․2019թ-ին կայացվել է պարտավորությունները գանձելու մասին որոշում։
Նշված որոշումը «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի կողմից չի կատարվել, ինչի արդյունքում այն 04․06․2019թ-ին ներկայացվել է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայություն կատարման համար, որի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ և արգելանքները կիրառվել են հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ԴԱՀԿ կողմից:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ ՊԵԿ-ի կողմից «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի գույքի վրա արգելանք չի կիրառվել և չէր կարող կիրառվել, քանի որ 19․02․2019թ.-ին կայացված որոշմամբ գանձման ենթակա պարտավորության գումարը չի գերազանցել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված 500000 դրամը», - ասված է ՊԵԿ հայտարարության մեջ։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01