Ոստիկանները կասեցրել են Մոլդովայի նոր ՆԳՆ նախարարի և ոստիկանության ներկայիս ղեկավարի միջև բախումը: Միջադեպը տեղի է ունեցել Քիշնևում, հետաքննությունների ազգային տեսչության գրասենյակի մոտ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ավելի վաղ այս գերատեսչության մի քանի աշխատակիցներ աջակցել են Մոլդովայի նոր կառավարությանը: Նրանք անմիջապես ազատվել են աշխատանքից, շենքը շրջապատվել է դիմակավոր ոստիկանների կողմից, իսկ աշխատակիցների աշխատասենյակներում, որոնք անցել են նոր կառավարության կողմը, խուզարկություն է սկսվել: Նոր կառավարության որոշմամբ պաշտոնանկ արված ոստիկանության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Պինզարը, գրասենյակից դուրս գալով լրագրողներին հաղորդել է, որ «շենքում կարևորագույն փաստաթղթեր և տեղեկություններ են պահպվում աղմկոտ քրեական գործերի վկաների վերաբերյալ, ուստի ոստիկանությունը ժամանել է տեղեկատվության արտահոսքի կանխարգելման համար»: ՆԳՆ նոր նախարար, «Արժանապատվության և ճշմարտության հարթակ» կուսակցության նախագահ Անդրեյ Նեստասեն նույնպես ժամանել է կոնֆլիկտի վայր և փորձել է մուտք գործել այն շենքը, որտեղ գտնվել են պաշտոնից հեռացված ոստիկանները: Սակայն նրան թույլ չեն տվել դա անել: Նեստասեն կոնֆլիկտի մեջ է մտել Փինզարի հետ, որը նրան շենքի դռնից դուրս է հրել: Նրանք սկսել են քաշքշել միմյանց, իսկ դիմակավորված ոստիկանները կանգնել են նրանց միջև, խոչընդոտելով կոնֆլիկտի հետագա սրմանը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01