ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական հրապարակման մեջ նշված բոլոր դրույթներն արդեն իսկ հիմնավորվել են ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստերով, և վերջիններս չեն պարունակում իրավական գնահատականներ:
Այս մասին նշված է ՊՎԾ հաղորդագրության մեջ, որով անդրադարձ է կատարվում ծառայության կողմից հունիսի 10-ին «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակված տեղեկատվությանը:
ՊՎԾ-ից հայտնում են, որ հայտարարությամբ հստակ նշված է, որ հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։
«Այնպես որ, բոլոր լրատվական միջոցներին և ԵՊԲՀ-ին կոչ ենք անում հայտարարությունը չմեկնաբանել որպես «մեղադրական եզրակացություն»։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ տեղեկատվությունը հրապարակվել է նախքան վերահսկվող օբյեկտից կարծիքի ստանալը, տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը որևէ իրավական նորմով կաշկանդված չէ հրապարակումներ իրականացնելու ինչպես ուսումնասիրության ընթացքում, այնպես էլ ուսումնասիրության ավարտից հետո։
Անհրաժեշտ է նշել նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը թիրախավորված և անձնավորված ուսումնասիրություններ երբևէ չի իրականացրել և չի իրականացնում։ Ինչպես հայտնի է, մինչ այս ուսումնասիրություններ են կատարվել նաև այլ ԲՈՒՀ-երում, ներկայումս ուսումնասիրություն իրականացվում ԲՈՒՀ-երից մեկում։ Բացի այդ, խնդրո առարկա ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրության ողջ ժամանակահատվածի, այդ թվում նաև՝ 2017-2018 թվականներին իրականացված գործունեության վերաբերյալ։ Ուսումնասիրության մաշտաբայնության հետևանքով արդյունքների ամփոփումը տևել է մոտ մեկ ամիս։
Հետգրություն։ Կոչ ենք անում ԵՊԲՀ-ի պաշտոնատար անձանց տեղեկանքում առկա տեղեկատվությունն առանց համապատասխան թույլտվության չհրապարակել՝ հաշվի առնելով այն, որ տեղեկանքն ուղարկվել է իրավապահ մարմնի»։
Հիշեցնենք, որ ՊՎԾ-ն հայտարարել էր, որ Բժշկական համալսարանում գնումների, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինաշխատանքների իրականացման գործընթացներում խնդիրներ են արձանագրվել:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01