2019 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 00.20 րոպեի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 5 երիտասարդներ, ովքեր վիճաբանելիս են եղել միմյանց հետ՝ բարձրաձայն գոռալով և քաշքշելով միմյանց:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Սակայն դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված օրը և ժամին, մի խումբ՝ այդ թվում բերման ենթարկված անձինք, Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող «Լասկալա» ակումբի դիմացի հատվածում, որպես զենք օգտագործվող առարկաների՝ այդ թվում աթոռի և քարերի գործադրմամբ, տևական ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այդ ընթացքում կոտրել նույն հատվածում տեղադրված գովազդային վահանակը, հնչեցրել հայհոյանքներ՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով:
Վերոգրյալի կապակցությամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հետաքննության մարմնին հանձնարարվել է անհապաղ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Փաստի առթիվ 2019 թվականի հունիսի 11-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածով հարուցվել է քրեական գործը: Նույն օրը դատախազի հանձնարարությամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով վերոնշալ 5 անձինք ձերբակալվել են:
Նախաքննություն կատարելու համար քրեական գործը 2019 թվականի հունիսի 12-ին ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
ՀՀ դատախազության կողմից, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության շրջանակներում, անհրաժեշտության դեպքում դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, հատուկ հետևողականություն է դրսևորվելու միջադեպի բոլոր մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրանքաչյուրի արարաքներին իրավական գնահատականներ տալու հարցում:
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56