Թեհրանը չի համաձայնի ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել ճնշման ներքո, չի վստահում Վաշինգտոնին, որի հետ չի ցանկանում կրկնել բանակցությունների «դառը փորձը»: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Իրանը ոչ մի վստահություն չի տածում ԱՄՆ-ի նկատմամբ, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում Ամերիկայի հետ նախորդ բանակցությունների դառը փորձը ոչ մի դեպքում չպետք է կրկնվի, քանի որ ոչ մի խելամիտ ազգ բանակցությունների չի գնա ճնշման ներքո»,-ասել է Խամենեին հունիսի 13-ին Թեհրանում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հանդիպմանը: Իրանի ղեկավարի խոսքը հրապարակված է նրա պաշտոնական կայքում:
Խամենեին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարողանա փոխել Իրանում գոյություն ունեցող կարգը: «Եթե ԱՄՆ-ն իրոք հետապնդում է այդ նպատակը, նա ի զորու չէ դա անելու, ինչպես որ ԱՄՆ-ի նախորդ նախագահները 40 տարվա ընթացքում փորձում թին կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց չստացվեց»,- ասել է Խամենեին:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը չէր կարողանա խանգարել Իրանին միջուկային զենք ստանալու հարցում, եթե դա հարկավոր լիներ Թեհրանին: «Մենք դեմ ենք միջուկային զենքին, իմ ֆետվան արգելել է միջուկային զենքի ստեղծումը: Բայց գիտցեք, որ եթե մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ ունենայինք, ԱՄՆ-ը ոչինչ չէր կարողանա անել դրա դեմ»,- նշել է Խամենեին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իրավասու չէ մատնանշել, թե որ երկրներն իրավունք ունեն միջուկային զենք ունենալու և որոնք՝ ոչ, քանի որ Միացյալ Նահանգներում հազարավոր միջուկային մարտագլխիկներ են պահվում։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56