ԱՄՆ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի նամակը Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ չի ստիպի Անկարային հրաժարվել դրանցից, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք չենք ասում, որ կգնենք С-400-ները, մենք արդեն գնել ենք դրանք: Եթե ԱՄՆ-ն դրանց և F-35-ների վերաբերյալ մտահոգություններ ունի, մենք առաջարկում ենք համատեղ աշխատանքային խումբ ձևավորել, և թող հարցը մասնագետները քննեն: Դոնալդ Թրամփն ասում է «այո», սակայն որոշ ամերիկյան գերատեսչություններ «ոչ» են ասում: Մենք այդ նամակից հետո չենք հրաժարվի С-400-ից, մենք պատրաստում ենք նամակի պատասխանը»,- ասել է Չավուշօղլուն:
Հունիսի 6-ին Շանահանն իր նամակում հայտնել էր, որ ԱՄՆ-ում F-35 կործանիչով թռչել սովորող թուրք օդաչուները պետք է հայրենիք վերադառնան մինչև հուլիսի 31-ը, իսկ նոր օդաչուներ երկիրը չի ընդունի:
Ավելի վաղ Անկարան հայտնել էր համալիրներից չհրաժարվելու հաստատակամության մասին: ԱՄՆ-ն իր հերթին սպառնում է չեղարկել F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56