ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 18:00-20:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։ Գառնիկ Բադալյանը ծնվել է 1958թ., Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում: 1986թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանական բանասիրության բաժինը: 1991թ-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ 1991-1992թթ.ԱԳՆ մամուլի քարտուղար և տեղեկատվության բաժնի վարիչ, 1993-1994թթ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության, այնուհետև՝ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Իրանի բաժնի 2-րդ քարտուղար: 1994-1997թթ. աշխատել է որպես ՀՀ տրանսպորտի նախարարության կառուցվող օբյեկտների տնօրինության Իրանի հետ կապերի գծով գլխավոր մասնագետ: 2004-2010թթ. ընթացքում հանդիսացել է ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան, այնուհետև՝ դեսպանության դեսպանորդի պաշտոնակատար, ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական, Հայաստան-Իրան-Թուրքմենստան միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի Ազգային համակարգող ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետի պաշտոնակատար: 2018թ․ նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իսկ 2019թ․ մայիսից, համատեղության կարգով, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում և Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշխաբադ): Արժանացել է ԽՍՀՄ և Աֆղանստանի կառավարական և ռազմական պարգևների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԳՆ խրախուսանքների։ Գառնիկ Բադալյանը նաև նշանակալի ավանդ է ունեցել գիտական ասպարեզում՝ հեղինակելով մի շարք գրքեր և գիտական աշխատանքներ։ Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Գառնիկ Բադալյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Բադալյանի ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01