ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, և դրա համար պատժել տուգանքով կամ կալանքով:
Թեման միանշանակ չի ընդունվել հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում։
168.am-ը թեմայով մեկաբանություն խնդրեց Ռուբեն Բաբայանից, ով ընդգծեց, որ վիրավորանքը բարոյական դաշտում է՝ ոչ քրեական, և այն չի ենթարկվում իշխանական-ոչ իշխանական տարանջատման.
«Ես կարծում եմ, որ երբևիցե պետք չէ որևէ բաժանում անել, թե վիրավորանքն ում է հասցված, վիրավորանքը մնում է վիրավորանք՝ անկախ նրանից, թե ում է հասցված ՝ իշխանությա՞նը, ընդդիմությա՞նը, թե՞ հասարակ մարդու. այդպիսի բաժանում չպետք է լինի։
Կարծում եմ՝ վիրավորանքը գտնվում է ավելի շատ բարոյական դաշտում՝ ոչ թե քրեական, իսկ բռնության կոչերը՝ քրեական դաշտում, սրանք պետք է տարանջատել։
Վատ է, որ մեր բառապաշարում օգատագործում ենք վիրավորանքը, բայց դա կրթության և մշակույթի պակաս է, սա արդեն մարդու ներքին կուլտուրայի հարց է, և այստեղ մենք խնդիր ունենք ընդհանրապես մշակութային ոլորտի հետ, արժեքային համակարգի հետ»։
Մեր հարցին՝ արդյոք մշակույթի պակասի՞ց է նաև «սևի ու սպիտակի» բաժանարար գծեր տանելը, Բաբայանը պատասխանեց.
«Դա էլ է մշակույթի պակասից… Մշակույթի պակասից է՝ սև-սպիտակի բաժանելը, աշխարհի պարզունակ ընկալումը՝ մերոնք-ձերոնք, վատը-լավ: Աշխարհը շատ ավելի տարբեր է, մարդը շատ ավելի ոչ միանշանակ է… Էդ ո՞վ է ում իրավունք տվել՝ տալ բարոյական գնահատականներ, և էդ ո՞վ է էդքան հրեշտակային, որ կարող է ուրիշին մեղադրել սատանա լինելու մեջ։ Մարդու մեջ ամեն ինչ էլ կա, մարդու ամբողջ կյանքը նա է, որ ինքն իր հետ պայքար վարի ու իր բացասականը փակի և դրականը բերի մեջտեղ, այլ ոչ թե այդ պայքարը տեղափոխի իրենից դուրս»։
Զարուհի Դիլանյան
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01