Ս.թ. հունիսի 13-ին Բրյուսելում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է Հայաստան-Եվրոպական միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին: Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստը վարում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Նիստին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է դատաիրավական ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ռազմավարական քաղաքականության մշակման գործընթացներին:
Անդրադառնալով դատական և իրավական բարեփոխումների ազգային օրակարգին՝ արդարադատության նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը և քաղաքական կամքը ՀՀ սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան դատական համակարգի վճռական և արմատական բարեփոխումների իրականացման հանդեպ: Վ. Քոչարյանը ընդգծել է, որ բարեփոխումներն ուղղված կլինեն արդարադատության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ապահովմանը, կնպաստեն իրապես անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կայացմանը՝ նպատակ ունենալով վերականգնել վերջինիս հանդեպ հանրության վստահությունը:
Իր խոսքում Վիգեն Քոչարյանը ողջունել է 2018թ. սեպտեմբերին արդարադատության ոլորտում բարձր քաղաքական երկխոսության մեկնարկը Հայաստանի և ԵՄ-ի միջև: Բարձր գնահատելով նմանօրինակ հարթակի ստեղծումը՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմին արդարադատության ոլորտին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար և վերահաստատել պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու առկա սերտ համագործակցությունը:
Նիստի արդյունքներով Խորհուրդը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որով Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Խորհուրդն ողջունել է ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01