ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հեռավոր մարզերում կարեւոր խնդիր լուծելու պատասխանատու գործընկերությունը: Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում հերթական խնդիրն է լուծվել. Վայոց Ձորի Զառիթափ համայնքի նույնանուն գյուղն ապահովվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգով։ Ծրագիրն իրականացվել է երկու փուլով: 2017թ., կողմերի գործակցությամբ՝ տեղակայվել է 41 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Դրա արդյունքում, լուսավորվել է 1500 մետր երկարությամբ տարածք: Ծրագրի երկրորդ փուլով եւս 42 LED լուսարձակ է տեղադրվել՝ կրկնապատկելով լուսավորված տարածքը: Ընդհանուր առմամբ, երկամյա ծրագրերի արդյունքում, լուսավորվել է Զառիթափ գյուղի փողոցների զգալի մասը՝ շուրջ 3000 մետր երկարությամբ տարածք: Տեղակայվել է լուսադիոդային 83 լուսարձակ: Էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը եւ համայնքի բնակիչներ: «Միշտ կարեւոր ենք համարել այն ծրագրերը, որոնց հիմքում երկարաժամկետ արդյունավետությունն է: Հատկապես սահմանամերձ գյուղերում կա դրա անհրաժեշտությունը: Թվում է, թե սրանով լուծվել է ուղղակի արտաքին լուսավորության խնդիր, սակայն օգուտներն ավելին են ու իրենց զգացնել են տալու թե՛ այժմ, թե՛ տարիներ անց: Սա համայնքի համեստ բյուջեն առավել արդյունավետորեն կառավարելու հնարավորություն է. էներգախնայող համակարգի գործարկումից տնտեսված միջոցները կարող են կարեւոր այլ նպատակի ծառայել: Դե իսկ բնապահպանական օգուտների, համայնքային կյանքի աշխուժացման եւ մեր հայրենակիցներին հոգեբանորեն աջակցելու մասին բազմիցս ենք խոսել: Ուրախ եմ լուսավորված հերթական բնակավայրի հաջողության համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հայաստանի տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացումը թիրախավորած գործընկերները չափազանց կարեւոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը. դա նպաստում է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանությանը, այլեւ բարձրացնում է էներգախնայողության արդյունավետությունն ու նպաստում համայնքային զարգացմանը: Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Զառիթափի փողոցներն ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչեւ 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01