Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվություններից ընդամենը 9 տոկոսն է արվել հրդեհից գրեթե երկու ամիս անց: Ինչպես հունիսի 14-ին հայտնել է Franceinfo ֆրանսիական ռադիոկայանը, խոսքը վերաբերում է 850 մլն եվրո ընդհանուր գումարից այն 80 մլն եվրոյին, որն առաջարկվել է չորս հիմնադրամների և պետությանը: Գործակալության տեղեկությունների համաձայն, միջոցները տրվում են գլխավորապես մասնավոր անձանց կողմից՝ բանկային փոխանցումների և չեկերի միջոցով: 200 մլն եվրո Առնոների ընտանիքից ու նրան պատկանող LVMH – Louis Vuitton Moet Hennessy խմբից և 100 մլն եվրո՝ ֆրանսիացի միլիարդատեր գործարարներ Պինոների ընտանիքից, որը Artemis և Kering ընկերությունների սեփականատերն է, վերակառուցման կոնկրետ փուլերի համար աստիճանաբար կփոխանցեն՝ նախահաշվին համապատասխան: Առանձին ընկերություններ և մասնավոր անձինք արդեն հայտարարել են, որ հրաժարվում են նվիրատվություններ անելու մտադրությունից, քանի որ միջոցների հանգանակման արշավն առանց իրենց օգնության էլ հաջողությամբ է ընթանում: Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) մայիսին հավանություն է տվել հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման օրինագծին: Այն հարկային արտոնություններ է նախատեսում այն մարդկանց համար, որոնք նվիրատվություններ կանեն տաճարի վերանորոգման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01