Այսօր՝ հունիսի 14-ին, Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգի ընթացքում հայտարարվեցին մրցույթի հաղթողի և դափնեկիրների անունները: Գլխավոր մրցանակի արժացավ Հռիփսիմե Աղաքարյանը, երկրորդ մրցանակը ստացավ՝ Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), ,երրորդը՝ Միսո Գաոն(Չինաստան), իսկ Չինաստանից Ճան Ճենյան ստացավ Խաչատրյան մրցույթի դիպլոմ։ Հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ: Մրցույթի փակման գալա համերգին ներկա գտնվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ։
Նշենք, որ շխարհի 12 երկրի 30 երաժիշտ մասնակցեցին մրցույթին, որն այս տարի կայացավ դաշնամուր մասնագիտությամբ: Մասնակիցները երկայացնում էին Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինասատանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։ Խաչատրյանի մրցույթի ժյուրիի նախագահն էր Վահագն Պապյանը, իսկ ժյուրիի կազմում ընդգրկված էին մեծ ճանաչում վայելող երաժիշտներ՝ դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկին, Բելառուսի ժողովրդական արտիստ, դաշնակահար Իգոր Օլովնիկովը, Իսրայելի հայտնի դաշնակահար Թոմեր Լևը, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ Վեյ Ճանը, մեծահամբավ դիրիժոր Իլյա Ստուպելը, մեծ ճանաչում վայելող դաշնակահար, պրոֆեսոր Սերգեյ Էդելմանը։
Հիշեցնենք, որ Ա. Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթն անցկացվում է Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո , ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի ջանքերով։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):
Արմինե Բրսոյան