«Սասնա ծռերի» անդամներին հուլիսի 26-ին իր մեքենայով ՊՊԾ գունդ սնունդ հասցրած Արթուր Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 9-ին դարձավ 48 տարեկան: Նրա հարազատներն ու ընկերները հավաքվել էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ՝ նրա ծնունդը շնորհավորելու եւ Արթուրին տորթ փոխանցելու համար: Հարազատներն ու ընկերներն իրենց հետ բերել են սնունդ, տորթ՝ «Հաց բերող Արթուրի ծննդյան առթիվ» գրառումով: Լրագրողների հետ զրույցում Արթուրի ավագ եղբայրը՝ Արսեն Սարգսյանը նշեց, որ Արթուրը չի սիրում, երբ իր ծնունդը տոնում են: «Նա բնավորությամբ շատ համեստ է, եւ իր ծննդյան օրը գրեթե միշտ հեռախոսն անջատում է, որ չզանգեն, շնորհավորեն»,- ասաց եղբայրը՝ հավելելով, որ չնայած դրան, այնպես է ստացվել, որ ամեն տարի տոնել են. «Ես, որպես եղբայր, իհարկե արդարացնում եմ Արթուրի քայլը, իսկ եթե որպես կողքի մարդ, ասեմ, որ արածը հերոսություն է: Ինքը հերոսություն է գործել, որովհետեւ վտանգը անտեսելով, սնունդ է հասցրել այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեցել են: Ես այսօր նրան կալանավորել են, այն դեպքում, երբ առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ իրեն չի կարելի պահել նման պայմաններում»: Նշենք, որ Արթուր Սարգսյանի ընկերներին եւ հարազատներին թույլ տվեցին իրենց հետ բերած երեք տորթերը փոխանցել ներս: Ընկերները նշեցին, որ այսօր՝ Արթուրի ծննդյան օրը տորթ են ուտելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բոլոր կալանավորները: Նշենք, որ Արթուր Սարգսյանը Երեւանի բնակիչ է, մասնագիտությամբ մանկավարժ, երկար տարիներ աշխատել է Մանկավարժական համալսարանում ֆիզիկա է դասավանդել: Նա նաեւ լավ փորագրիչ է, իր աշխատանքներն է վաճառում Վերնիսաժում: Արթուր Սարգսյանն ապրում է միայնակ, ունի դուստր, որը բնակվում է ԱՄՆ-ում: Արցախյան ազատամարտի մասնակից է, այդ տարիներին էլ նա սնունդ է հասցրել առաջին գծում կռվողներին:
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47