Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը եւ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Վաշինգտոնում ձեւակերպել են պայմանագիր, որի համաձայն, ԱՄՆ-ը ձեռնամուխ Է լինում Թբիլիսիում առեւտրային ներկայացուցչության ստեղծմանը: Այդ մասին հունիսի 14-ին լրագրողներին հայտնել Է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նատիա Տուռնավան: «ԱՄՆ-ը՝ մեր ռազմավարական գործընկերը, Վրաստանը որպես պոտենցիալ հանգույց Է ընկալում տարածաշրջանում, որտեղ պետք Է գործի առեւտրային ու տնտեսական ներկայացուցչություն, որը տարածաշրջանի մասշտաբով կկոորդինացնի տնտեսական հարաբերությունները: Ելնելով դրանից՝ սկսվել Է Վրաստանում ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցչության ստեղծման գործընթացը: Դա կլինի տարածաշրջանային նշանակության գրասենյակ, եւ դա մեկ անգամ եւս հավաստում Է այն, որ ԱՄՆ-ը մեզ որպես իրական հանգույց Է ընկալում տարածաշրջանում ամերիկյան բիզնեսի համար»,-ասել Է Տուռնավան: Պայմանագիրն ստորագրվել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանում առեւտրային ներկայացուցչություն բացելու ԱՄՆ-ի ձգտումը խոսում Է այն մասին, որ «Վրաստանը կդառնա տարածաշրջանի տնտեսական կենտրոնը»: Բախտաձեն լրագրողների հետ զրուցելիս նաեւ հայտարարել Է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ը եւ Վրաստանը կստորագրեն եւս մեկ «կարեւոր փաստաթուղթ»: Վարչապետը ձեռնպահ Է մնացել կոնկրետ մանրամասներ նշելուց։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01