Հունիսի 15-ին, ժամը 17։00-ին, սիրով հրավիրում ենք մասնակցելու «Նվիրի՛ր ծաղիկ առանց առիթ» ծաղիկներով հեծանվային շքերթին, որը կմեկնարկի Պուշկին 50 հասցեից՝ Avenue des Fleurs-ից:
Ծաղիկներով հեծանվային շքերթի մասնակից հեծանվորդներն առանձնացված երթուղով ծաղկային զամբյուղներով շրջելու են մայրաքաղաք Երևանի փողոցներով և անցորդներին նվիրելու են ծաղիկներ:
«Նվիրի՛ր ծաղիկ առանց առիթ» քաղաքային միջոցառման նպատակն է հասարակության շրջանում ընդգծել ծաղկի սիմվոլիկ նշանակության կարևորությունը, զարգացնել ծաղիկ նվիրելու մշակույթը և քաղաքի բնակիչներին, հյուրերին պարգևել դրական և ուրախ զգացողություններ:
ԶԼՄ-ի ներկայացուցիչներն, ովքեր կցանկանան միանալ ծաղիկներով հեծանվային շքերթին, կարող են նախապես հավատարմագրվել և ստանալ ծաղկային զամբյուղով իրենց հեծանիվը, միջոցառման շապիկը և անպայման «առանց առիթ» նվեր ծաղկեփունջը:
Միջոցառման կազմակերպիչ՝ Avenue des Fleurs:
Հեծանվային շքերթը կմեկնարկի 17:00-ին Պուշկին փողոցից հետևյալ երթուղով.
Պուշկին-Մաշտոց խաչմերուկից դեպի ձախ Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Տերյան-Թումանյան-Աբովյան փողոցներով դեպի Պուշկին-Հյուսիսային պողոտա
Այնուհետև «Նվիրի՛ր ծաղիկ առանց առիթ» հեծանվային շքերթի մասնակիցները կբաժանվեն 4 խմբի և Երևանի Կենտրոն համայնքի տարբեր հատվածներում (Հյուսիսային պողոտայում, «Նոր Երևան» այգի, «Շառլ Ազնավուրի» հրապարակ, Սարյան փողոց) կշարունակեն ծաղկային շքերթը:
Հունիսի 15-ին, ժամը 10:00-20:00-ի սահմաններում «Նվիրի՜ր ծաղիկ առանց առիթ» նախաձեռնության շրջանակում Հյուսիսային պողոտայում, «Նոր Երևան» այգում, «Շառլ Ազնավուրի» հրապարակում տեղադրվելու են ծաղկային տաղավարներ՝ հնարավորություն տալով անցորդներին միանալ «Նվիրի՜ր ծաղիկ առանց առիթ» քաղաքային միջոցառում-ակցիային և ձեռք բերել և առանց առիթ նվիրել ծաղկային փնջեր:
***
Avenue des Fleurs-ը 2006 թվականից պրոֆեսիոնալ և ստեղծարար աշխատանքի շնորհիվ Հայաստանի ծաղկային ձևավորման ոլորտում զբաղեցնում է իր առանձնահատուկ տեղը: Avenue des Fleurs-ի կողմից իրականացվող կոնցեպտուալ ծաղկային ձևավորումները կյանքի կարևոր պահերի և իրադարձությունների մասն են: Avenue des Fleurs-ը, հանդես գալով հետաքրքիր նախագծերով, ունի առաքելություն հասարակությունում զարգացնելու ծաղիկ նվիրելու մշակույթը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01