Մոլդովայում ավարտվեց մոտ 1 շաբաթ տևած երկիշխանությունը: Հիշեցնենք, որ երկրում գործում էին երկու նախագահ, երկու կառավարություն: Մի կողմում օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկի գլխավորած Դեմոկրատական կուսակցությունն էր, որի կողմում էր Սահմանադրական դատարանը:
Մյուս կողում եվրոպական ինտեգրացիայի կողմնակից ACUM դաշինքն ու ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնի Սոցիալիստական կուսակցությունն են: Այս ուժերը վերահսկում են խորհրդարանը:
ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ռուսաստանն աջակցություն են հայտնել երկրորդ կողմին: Հունիսի 14-ին Դեմոկրատական կուսակցության վարչապետ Պավել Ֆիլիպը հայտարարել է հրաժարականի մասին: Այժմ երկրի վարչապետն է Մայա Սանդուն ACUM-ից:
Հրաժարականից հետո Պլախոտնյուկը, կուսակցության մի շարք պաշտոնյաներ և նրանց հետ կապված գործարարներ հեռացել են Մոլդովայից:

