«Մենք պայմանագիր ենք ստորագրել ռուսական ներդրումային ֆոնդի հետ, ուստի Դավիթ Փափազյանը մասնակցել է այդ՝ Պուտին-Փաշինյան հանդիպմանը»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Ռուսական ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը և Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի ղեկավար Դավիթ Փափազյանը ստորագրել են համաձայնագիր»,- նշեց նա
Ի պատասխան Tert.am-ի հարցին՝ արդյո՞ք ամեն ինչ թափանցիկ է արվել, Կարապետյանը պատասխանեց. «Մենք ամեն ինչ թափանցիկ ենք արել, հայտարարել ենք, որ փաստաթուղթը ստորագրվելու է Ռուսաստանում և ստորագրվել է: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել է Կիրիլ Դմիտրիևը, իսկ հայկական կողմից՝ Դավիթ Փափազյանը»:Ինչպես հայտնի է հունիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նշենք, որ ռուսական Edaily.cam-ը հանդիպման մասին գրել էր. « ՀՀ վարչապետի կայքում կարելի է տեսնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին մամուլի հաղորդագրությունը, որում, տեքստից բացի, կան հանդիպումից լուսանկարներ: Պուտինի հետ ՀՀ պատվիրակության լուսանկարում կարելի է տեսնել պատվիրակության 7 անդամի: Սակայն սեղանի շուրջ հայկական պատվիրակության 8 անդամ է նստած: Ութերորդ մասնակիցը չի երևում նաև կայքում տեղադրված մյուս լուսանկարներում: Ի տարբերություն հանդիպման այլ մասնակիցների, նրա վրա կարելի է նկատել աշխատանքային անցաքարտ: Պարզվում է՝ սյուժեում երևացող անհայտ մասնակիցը Դավիթ Փափազյանն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ՀՀ ԱԳ նախարար Վահան Փափազյանի որդին»:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01