Հունիսի 15-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում՝ «Դեմոկրատիան այսօր» կազմակերպության կողմից տարբեր երկրներից հրավիրած կանանց հետ, որի նպատակը հայ խորհրդարանականների եւ տարբեր պետությունների ու տարածաշրջանների քաղաքացիական հասարակության համար ընդհանուր խնդիրների շուրջ մտքերի փոխանակությունն էր: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել է, որ 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը հաջողել է այն սկզբունքների եւ արժեքների շնորհիվ, որոնցով առաջնորդվում էին քաղաքացիներն իրենց իշխանությունը երկրում հաստատելու համար: Որպես այդպիսիք բանախոսը նշել է արդարությունը, ազատությունը, հավասարությունը, բռնության բացառումը:
Պատգամավորը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած եւ ընթացող փոփոխությունները, անդրադարձել բարեփոխումների իրականացմանը` մասնավորապես կարեւորելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անցումային արդարադատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, աղքատության հաղթահարումը, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովումը:
Մարիա Կարապետյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խնդրին՝ նշելով, որ այն բացառապես խաղաղ լուծում պետք է գտնի՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձեւաչափում:
Պատգամավորը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրում ընթացող բարեփոխումներին, կանանց մասնակցությանը բանակցային գործընթացներին, Ազգային ժողովի վերահսկողական գործառույթներին, սոցիալական լրատվական հարթակների գործունեությանը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01