Ֆրանսիական Թուլուզ քաղաքում իրավապահ մարմիններն արցունքաբեր գազի օգնությամբ ցրել են «դեղին բաճկոններ» շարժման անդամների հանրահավաքը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, շուրջ 2000 ցուցարար շաբաթ օրը տեղի ժամանակով 14:00-ին (երևանյան 16:00) հավաքվել էր Թուլուզի Ստրասբուրգ զբոսայգու շրջանում՝ տեղի իշխանությունների կողմից չարտոնված հավաք անցկացնելու համար:
Մի քանի րոպեի ընթացքում ակցիայի անցկացման վայր ժամանած ոստիկանական ջոկատներն արցունքաբեր գազ են կիրառել և ցրել ցուցարարներին: Ներկա պահին քաղաքում ոստիկանական զգալի ուժեր են հերթապահում՝ նոր ակցիայի կազմակերպումը կանխարգելելու նպատակով:
Շարժման հարյուրավոր մասնակիցներ հավաքվել են նաև մայրաքաղաք Փարիզի Բաստիլի հրապարակում և երթ են սկսել դեպի մարշալ Ժուենի հրապարակ: Ոստիկանության հետ բախումների և ձերբակալությունների մասին հաղորդումներ չեն ստացվել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում «դեղին բաճկոնների» զանգվածային շաբաթօրյա ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ից: Ցուցարարները պահանջում էին չբարձրացնել բենզինի գները: Այդ օրվանից ի վեր ֆրանսիացիներն ընդլայնել են պահանջները՝ դրանցում ներառելով ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական հարցեր:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56