Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ ինքը բոլոր քաղաքացիների նախագահն է՝ անկախ նրանց կրոնական ուղղությունից և սեռական կողմնորոշումից, գրում է apsny.ge-ն: Այս հայտարարությունը հետևել է Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների և դրանց հակառակորդների կողմից իրականացված բողոքի ակցիաներին:
«Ես բոլորի նախագահն եմ՝ անկախ քաղաքացիների կրոնական ուղղությունից և սեռական կողմնորոշումից: Ինձ համար դա նշանակություն չունի, և ես կարծում եմ, որ ոչ ոք չպետք է խտրականության ենթարկվի, սակայն կասեմ, որ համաձայն չեմ կողմերից որևէ մեկի կողմից սադրվող դիմակայությանը: Մեր երկրին արդեն իսկ բավական են տարբեր պատճառներով եղած դիմակայությունները»,- ասել է Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք, որ մայրաքաղաք Թբիլիսիում կառավարության շենքի առաջ երկու բողոքի ակցիա էր անցկացվել. մեկը՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից, որոնք փորձում էին պաշտպանել իրենց շահերը, մյուսը՝ նրանց հակաեակորդների, որոնք դեմ են քաղաքում սպասվող գեյ շքերթի անցկացմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացվել էր, Թբիլիսիում հունիսի 18-23-ը մտադիր են Անդրկովկասում առաջին գեյ շքերթն անցկացնել: Այս առնչությամբ Վրաստանի պատրիարքությունն իշխանություններին ուղերձ է հղել՝ կոչ անելով թույլ չտալ միջոցառման անցկացումը:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56